































- Պահեստ: Առկա է
- Քաշ: 15.00
Հասանելի տարբերակներ
PURÈZ 100% բնական հանքային կազմով ստվերաներկը ձեր աչքերին հաղորդում է արտահայտիչ և փայլուն գույն՝ միաժամանակ պահպանելով բնական, նրբագեղ տեսքը։ Բարձրորակ մաքուր հանքանյութերը չեն խցանում ծակոտիները՝ թույլ տալով մաշկին լիարժեք շնչել։ PURÈZ 100% բնական հանքային կազմով այս արտադրանքը ստվերաներկի ամենաբնական և մաքուր ձևն է, որը նախատեսված է հատկապես զգայուն մաշկ ունեցողների համար։ Այն չի պարունակում պարաբեններ, տալկ, քիմիական արևապաշտպան միջոցներ, բիսմութ օքսիքլորիդ, արհեստական ներկեր, բույրեր, լցոնիչներ և այլ վտանգավոր նյութեր։ Ապրանքը համապատասխանում է բուսակերների և վեգանների պահանջներին։
PURÈZ 100% բնական հանքային կազմով այս ստվերաներկը ներկայացնում է նուրբ փայլող գույների և առողջ բաղադրության կատարյալ համադրություն։ Այն կիսաթափանցիկ է՝ ապահովելով շերտային կիրառման հնարավորություն՝ նրբագեղից մինչև հագեցած արտահայտչականություն։ Վերջինիս մետաքսանման փափուկ ու շողացող հյուսվածքը աչքերին հաղորդում է թարմ, լուսավոր և կենդանի արտահայտչություն՝ առանց ծանր կամ արհեստական տեսքի։
Շնորհիվ իր բացառիկ բնական բաղադրության՝ PURÈZ հանքային կազմով ստվերաներկը հիանալի տարբերակ է այն կանանց համար, ովքեր ձգտում են լինել բնականորեն գեղեցիկ՝ միաժամանակ հոգ տանելով մաշկի առողջության մասին։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, տալկ, արհեստական ներկանյութեր, բույրեր կամ այլ վնասակար հավելումներ, ինչը ստվեևաներկը դարձնում է հիանալի ընտրություն նաև զգայուն մաշկի համար։
Հասանելի է բազմազան երանգներով՝ հարմարեցված ինչպես սառը, այնպես էլ տաք և չեզոք տոնայնության մաշկի տեսակներին՝ յուրաքանչյուր կնոջ հնարավորություն տալով արտահայտել իր բնական գեղեցկությունը պատասխանատու և նուրբ կերպով։
| ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| Կիրառում | Ստվերաներկը քսում են «մանրացնել, թփթփացնել և սեղմել» տեխնիկայով։ Ստվերաներկի սովորական վրձինով փոշին մանրացվում է կափարիչի մեջ՝ թեթև ճնշմամբ վրձինը պտտելով։ Թփթփացրե՛ք ավելորդ փոշին կափարիչի եզրին։ Ապա քսե՛ք ստվերաներկը՝ կատարելով հպվող շարժումներ։ Լավ կլինի վրձինով չհարվածել կամ չսրբել, քանի որ վրձնի վրայի փոշին կթափվի։ Որպես գծաներկ կարող եք օգտագործել նաև ստվերաներկ՝ ավելի մուգ երանգների։ Մի փոքր ստվերաներկ դրե՛ք պնակի վրա, փոշու վրա ավելացրե՛ք մեկ կաթիլ ջուր։ Այնուհետև օգտագործե՛ք գծաներկի վրձինը և ընկղմե՛ք այն ջրով ստվերաներկի մեջ: Սկսե՛ք գիծ գծել կոպի արտաքին մասում: Ցանկանում եք բնական տեսք ունենալ՝ գծե՛ք բարակ գիծ՝ հնարավորինս մոտ ձեր թարթիչների գծին: Տպավորիչ տեսքի համար կարող եք ավելի լայն գիծ գծել և կրկնել գործողությունը՝ ավելի հարուստ գույն ստանալու համար: Թող այն լավ չորանա նախքան դիմահարդարումը շարունակելը: |
| Բաղադրիչներ | Mica, Iron Oxides (CI77491, CI77493, CI77499), Titanium Dioxide (CI77891), Ultramarines (CI77007). |

-200x120w.jpg)





