Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ոչ, հարկավոր չէ հաշիվ ստեղծել MoodMineral-ում պատվիրելու համար։ Ձեր հարմարավետության համար առաջարկում ենք «Հյուրի վճարում» տարբերակը: Այնուամենայնիվ, կայքում հաշիվ գրանցելն ունի իր առավելությունները, ինչպես օրինակ՝ հետևել ձեր պատվերի պատմությանը, պահպանել առաքման տեղեկատվությունը` ավելի արագ վճարումներ իրականացնելու համար և ստանալ բացառիկ առաջարկներ:

Հաշիվ ստեղծելու համար պարզապես սեղմեք «Գրանցվել» հղումը կայքի գլխավոր էջի վերևի հատվածում և հետևեք հրահանգներին:

Յուրաքանչյուր ոք կարող է ակնարկ թողնել ցանկացած ապրանքի մասին, եթե մուտք է գործել համակարգ իր MoodMineral անձնական հաշվի միջոցով: Այսպիսով հավաստում եք, որ իսկապես գնել եք ապրանքը: Որպես MoodMineral Inclusive լոյալության ծրագրի անդամ` դուք նաև միավորներ եք ստանում ապրանքի մասին ակնարկ տեղադրելու համար:

Առցանց պատվերի վճարման համար ընդունվում են ArCa, Visa, Mastercard, American Express և այլ կրեդիտ քարտեր, որոնք պարունակում են փին կոդ, կամ պարզապես MoodMineral Նվեր-Քարտով: Եթե ​​ցանկանում եք գնում կատարել նվեր-քարտով, խորհուրդ ենք տալիս նախապես գրանցել այն կայքի ձեր անձնական հաշվում: Նախապես չգրանցված նվեր-քարտերը չեն ընդունվում: Նվեր-քարտերը հնարավոր չէ գնել այլ նվեր-քարտով:

MoodMineral ինտերնետային խանութում ցուցադրված բոլոր գները ներառում են ԱԱՀ:


MoodMineral-ն առաջարկում է առաքման ծառայություններ Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի տարածքում: Առաքման վճարները և առաքման նախապես գնահատված ժամկետները ներկայացվում են վճարման ընթացքում: Թեև ձգտում ենք պահպանել առաքման համար նախատեսված ժամկետները, սակայն արտաքին գործոնների հետևանքով առաջացած ուշացումները մեր վերահսկողությունից դուրս են: Առաքումը պատշաճ կազմակերպելու և խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք տրամադրել մեզ ճշգրիտ տեղեկատվություն: 

Հայաստանի տարածքում առաքման արժեքները հետևյալն են.

  • 20.000 դրամ (€50) և ավելի պատվերները առաքվում են անվճար (1-2 աշխատանքային օրվա ընթացքում):

  • 20.000 դրամից ցածր պատվերների (€50) առաքման արժեքը 1500 դրամ (4 եվրո) (1-2 աշխատանքային օրվա ընթացքում):

Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Առաքում և վերադարձի էջում:

Երևանի տարածքում 

  • աշխատանքային օրերին մինչև ժամը 12:00-ն իրականացված պատվերներն առաքվում են նույն օրը,

  • 12:00-ից հետո իրականացված պատվերներն առաքվում են հաջորդ օրը,

  • ուրբաթ 17:00-ից մինչև շաբաթ 14:00-ն ընկած ժամակահավածում իրականացված պատվերներն առաքվում են շաբաթ օրը:

  • շաբաթ օրերին 14:00-ից հետո իրականացված պատվերներն առաքվում են հաջորդող երկուշաբթի օրը, 

  • կիրակի օրերին իրականացված պատվերները կառաքվեն 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։

Հայաստանի մարզերում

  • առաքման արժեքը 3000 դրամ,

  • մարզային պատվերները մշակվում են 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Առաքում և վերադարձի էջում:

MoodMineral-ում ամեն բան անում ենք, որպեսզի ապահովենք ձեր ամբողջական գոհունակությունը մեր ապրանքներից: Եթե ​​ինչ-որ պատճառով այնուամենայնիվ դգոհ եք մնացել ձեր գնումից, ապա ունեք հնարավորություն վերադարձնելու ապրանքը` այն գնելու օրվանից 14 օրացուցային օրվա ընթացքում: Խնդրում ենք հաշվի առնել վերադարձի հետևյալ պայմանները.

  • Իրավասություն. հիգիենայի և անվտանգության կանոններից ելնելով` որոշ ապրանքներ, ինչպիսիք են օրինակ` մաշկի խնամքի, դիմահարդարման միջոցներն ու ինտիմ խնամքի պարագաները, ենթակա չեն վերադարձման կամ փոխանակման, եթե դրանք բացված լինեն կամ օգտագործվեն:

  • Վիճակ. ապրանքները պետք է լինեն չբացված, չօգտագործված և իրենց օրիգինալ փաթեթավորմամբ`ճիշտ նույն վիճակում, ինչպես որ առաքվել են ձեզ:

  • Գնման ապացույց. վերադարձվող ցանկացած ապրանքի համար պահանջվում է գնման վավեր ապացույց:

  • Փոխհատուցման գործընթաց. վերադարձված ապրանքը ստանալուց և ստուգելուց հետո, վերը նշված պայմաններին համապատասխանելու պարագայում, 5-օրյա ժամկետում կկատարվի գումարի ամբողջական վերադարձ:

  • Վերադարձի առաքում. հաճախորդն ինքն է պատասխանատու վերադարձվող ապրանքի ճանապարհայի և այլ ծախսերի համար:

Վերադարձը նախաձեռնելու կամ հետագա օգնության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@MoodMineral.am: Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ Առաքում և վերադարձի էջում:

MoodMineral Նվեր Քարտերը գնման ենթակա չեն:

MoodMineral Նվեր քարտերը կարող եք օգտագործել MoodMineral.am-ից գնումներ կատարելու համար։ Դրանք հնարավոր չէ օգտագործել MoodMineral-ի այլ` մանրածախ վաճառողներից գնումներ կատարելիս:

MoodMineral Նվեր քարտերը կարող են օգտագործվել բազմակի անգամ: Դրանք հնարավոր չէ կաող վերադարձնել կամ փոխանակել, փոխհատուցել կամ հետ գնել կանխիկ գումարով, ինչպես նաև չեն կարող փոխարինվել, այն դեպքում, եթե կորցնեք կամ գողանան: 

MoodMineral-ը երբեք չի իրականացրել և չի անցկացրել կենդանիների փորձարկումներ։ Մենք նաև չենք աշխատում այնպիսի արտադրողի հետ, որը փորձարկումներ է իրականացնում կենդանիների վրա: 

Համոզված եղեք, որ MoodMineral-ը չի առնչվում որևէ տեղական կամ արտասահմանյան ընկերության հետ, որն օգտագործում է մանկական աշխատուժ:

Մեր ապրանքները չեն պարունակում բաղադրիչներ, որոնք ստացվում են գարիից, վարսակից կամ ցորենից, որոնք գլյուտենի ստացման հայտնի աղբյուրներ են: Սակայն, մեզ մոտ վաճառվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործվող հումքի և սարքավորումների լայն շրջանակով պայմանավորված` չենք կարող հաստատել և երաշխավորել, որ մեր հարթակներում վաճառվող ապրանքներըը զերծ է գլյուտենի կիռաումից: Եթե ​​ունեք հստակ հարցեր կամ մտահոգություններ գլյուտենի և մեր արտադրանքի բանաձևերում պարունակվող բաղադրիչների վերաբերյալ, ապա խորհուրդ ենք տալիս նախապես խորհրդակցել ձեր բժշկի հետ:

MoodMineral-ում իրականացվող պատվերի գործընթացն ավտոմատացված է՝ գնորդին ապրանքներն արագ և արդյունավետ հասցնելու համար: Հայում ենք ձեր ներողամտությունը, սակայն պատվերը տեղադրվելուց հետո` այն չի կարող փոփոխվել կամ չեղարկվել: Լրացուցիչ տեղեկությունների համար ուսումնասիրեք Առաքում և վերադարձ էջը:

Պատվերի զամբյուղում ներառված ապրանքները, ներառյալ նմուշները, ենթակա չեն երաշխավորված ձևով կատարման: Պատվերի մշակման ընթացքում կհաստատվի, թե ձեր պատվերի զամբյուղում առկա ապրանք(ներ)ն արդյոք կհաստատվե՞ն, թե կչեղարկվեն պահեստում` դրանց առկայության հետ կապված խնդիրների պատճառով:  Եթե ​​ձեր պատվերը չեղարկվի, կստանաք փոխհատուցում ցանկացած չառաքված ապրանքի համար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ չեղարկված ապրանք(ներ)ը, ներառյալ նմուշները, չեն կարող փոխարինվել այլընտրանքային ապրանքով(ներ)ով, երբ պատվերն արդեն իսկ մշակվել է:

ՆՄՈՒՇՆԵՐ

Նմուշը դա ապրանքը գնելուց առաջ տվյալ ապրանքատեսակը փորձարկելու միջոց է, և մենք առաջարկում ենք նմուշների մի շարք տարբերակներ, որոնք գնումներին կից կարող են ներառել նվեր, հավատարմության բոնուսներ և նմուշների այլ փաթեթներ, որոնք կարելի է ներառվել պատվերի մեջ: Կայքից ընտրված բոլոր նմուշները պետք է ուղեկցվեն ապրանքի գնումով, քանի որ նմուշները չենք ուղարկում պատվերից առանձին: 

Այս պահին կատարված պատվերների մեծ ծավալի պատճառով ձեր ընտրած նմուշը կարող է սպառված լինել առաքման պահին, հետևաբար հնարավոր է ստանաք այլ` ձեր ընտրածից տարբեր նմուշներ: Խորապես գնահատում ենք ձեր ըմբռնումը:

MoodMineral-ի Պայմաններին և դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ

MoodMineral-ի Գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

1. Ի՞նչ է բաժանորդագրությունը:

Բաժանորդագրությունը ծառայություն է, որով կարող եք ստանալ տեղեկագիր` MoodMineral-ի մեր ընտրված ապրանքների մասին լուրերի վերաբերյալ, շաբաթական կամ ամսական հաճախականությամբ:

2. Ո՞րն է բաժանորդագրության առավելությունը:

Բաժանորդագրության միջոցով դուք կտեղեկանաք MoodMineral-ի ձեր սիրելի և նոր ապրանքների մասին:

3. Կարո՞ղ եմ խմբագրել, չեղարկել կամ փոխել իմ բաժանորդագրության հաճախականությունը:

Այո՛, իհարկե։ Ձեր բաժանորդագրության հաճախականությունը ցանկացած պահի կառավարելու համար պարզապես մուտք գործեք կայքում ստեղծած ձեր անձնական հաշիվ և անցեք «Բաժանորդագրություններ» բաժնում «Իմ հաշիվը» հատված: Կարող եք չեղարկել կամ փոփոխել Ձեր բաժանորդագրության քանակը և հաճախականությունը: 

4. Ո՞ւմ հետ կարող եմ կապ հաստատել, եթե բաժանորդագրության տեղադրման կամ կառավարման հետ կապված խնդիրներ առաջանան:

Կարող եք կառավարել ձեր հաշիվը՝ մուտք գործելով և անցնելով «Բաժանորդագրություններ» բաժնի «Իմ հաշիվը» հատված կամ պարզապես կապ հաստատելով MoodMineral-ի Հաճախորդների սպասարկման թիմի հետ՝ info@moodmineral.am էլեկտրոնային հասցեով: 

5. Կարո՞ղ եմ փոփոխել վճարման եղանակը հաջորդ պատվերների դեպքում:

Կարող եք փոփոխել, ավելացնել կամ թարմացնել ձեր վարկային քարտի վավերականության տվյալները հաջորդական պատվերի համար` Իմ հաշիվը  բաժնում:

 6. Կարո՞ղ եմ խմբագրել առաքման հասցեն հաջորդ պատվերների դեպքում:

Պատվերներն առաքվում են նախապես գրանցված վճարման տարբերակով և առաքման հասցեով: Դուք կարող եք խմբագրել սույն տեղեկատվությունը ձեր հաջորդ պատվերից մինչև 24 ժամ առաջ՝ մուտք գործելով Իմ հաշիվը բաժին:




Ծանուցում ...