Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

Stay All Day Eyeshadow primer

Բացահայտեք շողացող, հագեցած և երկարատև հայացքի գաղտնիքը՝ այս ամբողջությամբ բուսական և բնական հիմքով։ Մենք հպարտությամբ ենք ներկայացնում մեր վեգան և բնական նախաքսուքը, որը ոչ միայն պահպանում է ստվերաներկը իդեալական կերպով, այլև նպաստում է գույների պայծառ արտահայտմանը մաշկի վրա։ Այս նախաքսուքի շնորհիվ շողացող երանգներն ավելի տեսանելի են, իսկ գունային հագեցվածությունը՝ առավել ընդգծված։ Դուք կսիրեք այս նախաքսուքը, որովհետև թեպետ բեժ երանգ ունի, այն հարմարվում է ցանկացած մաշկի երանգի։ Չափազանց թեթև է և ոչ կպչուն կառուցվածքով․այնպես է տարածվում, որ մաշկի վրա գրեթե նկատելի չէ։ Պատրաստված է բնական և բուսական բաղադրիչներից, որոնք թե՛ մաշկին են բարենպաստ, թե՛ մոլորակին։ Գույներն առավել պայծառ են դառնում, իսկ փայլերը՝ առավել շողացող։ Ձեր հայացքը կփայլի բառացիորեն։

Խորհուրդ տրվող համադրություններ

Այս բնական ստվերաներկ-նախաքսուքը հիանալի կերպով համադրվում է Mineralissima բրենդի բոլոր ստվերաներկերի հետ՝ հատկապես փայլուն կամ մետաղային երանգների։ Ցանկանու՞մ եք, որ գույներն առավել շեշտված լինեն, փորձեք այս նախաքսուքի հետ։

Բացի այդ, եթե նախընտրում եք օգտագործել մեր վեգան աչքերի գծաներկը, ապա այս նախաքսուքը կօգնի կանխել նրա տարածումը վերևի կոպին՝ պահելով հայացքը մաքուր և հստակ։

Կատարելագործեք ձեր հայացքը բնական, առողջ և վառ միջոցներով։

Գրել կարծիք

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիք թողնելու համար
Ծանուցում ...