
- Պահեստ: Առկա է
Եթե ձեր մաշկը արևահարված է կամ ունի միջինից մուգ երանգ և ցանկանում եք ծածկել աչքերի տակ եղած մուգ շրջանները կամ հարթեցնել մաշկի անհամաչափ երանգը, ապա ժամանակն է բացահայտել ձեր փրկությունը՝ Amber քողարկիչը։
Ստեղծված է մաշկի ամենախնդրահարույց հատվածներին բարձրակարգ ծածկողունակություն և հագեցած գունավորում հաղորդելու համար։ Դիմափոշու հարթ հյուսվածքը նրբորեն միաձուլվում է մաշկին՝ ապահովելով հարթ, ճառագող և բնական տեսք։
Քողարկիչը կիրառվում է հպումով՝ հարթ վրձնով, իսկ հետո միաձուլվում է մաշկին։ Կարող եք այն օգտագործել նաև հիմնաքսուքի տակից կամ վրսյից՝ ամրացնելու համար արդյունքը և տալու ավելի երկարատև արդյունք։
Քանակի հետ չափազանցություն անհրաժեշտ չէ։ Արդյունքը տեսանելի է անգամ նվազագույն կիրառման դեպքում։ Սկսեք փոքր չափաբաժնից և շերտավորեք՝ ըստ ցանկալի տեսքի։ Քողարկիչը հարմար է մաշկի բոլոր տեսակների համար՝ անկախ նրանից՝ չոր է, խառը, թե յուղոտ։ Նուրբ հանքային բաղադրությունը պաշտպանում է մաշկը և չի գրգռում։
Սկսեք փոքրիկ քայլով՝ փորձեք մինի չափսը գրեթե անվճար և բացահայտեք ձեզ հարմար երանգը։
Mineralissima-ի հանքային բանաձևով քողարկիչները չեն պարունակում պարաբեններ, քիմիական հավելումներ կամ անհարկի լցանյութեր։ Ընտրված են միայն ամենաբնական և փափուկ բաղադրիչները, որոնք նվազեցնում են գրգռման ռիսկը։ Մեր ապրանքները երբեք չեն փորձարկվում կենդանիների վրա, որովհետև ձեր մաշկը արժանի է միայն լավագույնին։

-200x120w.jpg)



