Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

ANNI

Ներկայացնում ենք ANNI-ն՝ հմայիչ բուրմունք, որը փոխանցում է քրոջ հետ ունեցած կապի ջերմությունը և մարդկային բարության մաքրությունը։ Ամբրայի մեղմ քաղցրությունը ներդաշնակորեն միախառնվում է անանուխի կազդուրիչ թարմության հետ, մինչդեռ պղպեղի կրակոտ կծվությունը բուրմունքին հաղորդում է խորություն ու հույզերի խտություն։ Այս նրբագեղ համադրությունը ստեղծում է մի բուրմունք, որն անշուշտ յուրահատուկ է, բայց միևնույն ժամանակ՝ հասանելի բոլորին։ Այն արտահայտում է կրտսեր քրոջ մաքրությունը, անսահման բարությունը և խորին ըմբռնողությունը։

ANNI-ն բուրմունք է,  որը հիշեցնում է, թե ինչ է նշանակում ուժեղ լինել՝ պահելով քնքշությունը և վստահ՝ մնալով նրբանկատ։


ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բույրի շերտերՎերին նոտաներն են՝ Սաթ, Անանուխ։ Միջին կամ սրտի նոտաներն են՝ Վետիվեր, Պղպեղ, Սիցիլիական նարինջ։ Հիմնական նոտաներն են՝ Կաղնու մամուռ, Վանիլ, Վետիվերի յուղ (Ճավայից)։
Ինչպես օգտագործելՕծանելիքը կիրառե՛ք այն հատվածներում, որտեղ լավ եք զգում ձեր սրտի բաբախյունը, օրինակ՝ դաստակին և պարանոցին: Անհրաժեշտության դեպքում կարող եք օծանելիք ցանել հագուստի վրա․ դա կօգնի, որ բույրն ավելի երկար պահպանվի։ Օծանելիքի(պարֆյումային ջուր), պարֆյումային յուղի և պարֆյումի դեպքում այն տարածել միայն մաշկի վրա, քանի որ յուղերը մաշկի վրա են պահպանում բույրը: Օդեկոլոնը և սովորական պարֆյումային ջուրը կարելի է ցանել հագուստի վրա։ Նշում․ եթե օծանելիքն ունի ուժեղ գունային խտություն, մի՛ ցանեք այն բաց գույնի հագուստի վրա:
Պարունակություն/Չափ100մլ
ԲաղադրիչներՍՊԻՐՏԻ ԴԵՆԱՏՈՒՐԱՏ, ՊԱՐՖՅՈՒՄ (ՕԾԱՆԵԼԻՔ), ՋՈՒՐ, ԲԵՆԶԻԼ ՍԱԼԻՑԻԼԱՏ, ՀԻԴՐՈՔՍԻՑԻՏՐՈՆԵԼԱԼ, ԷԹԻԼՀԵՔՍԻԼ, ՄԵԹՕՔՍԻՑԻՆՆԱՄԱՏ, ԲՈՒԹԻԼՄԵԹՕՔՍԻԴԻԲԵՆԶՈԻԼՄԵԹԱՆ, ԷԹԻԼՀԵՔՍԻԼՍԱԼԻՑԻԼԱՏ, ԱԼՖԱ-ԻԶՈՄԵԹԻԼ ԻՈՆՈՆ, ԲՈՒՏԻԼԱՑՎԱԾ հԻԴՐՈՔՍԻՏՈԼՈՒՈԼ, ԼԻՄՈՆԵՆ, ԿՈՒՄԱՐԻՆ, ԲԵՆԶԻԼ ՍՊԻՐՏ, ԼԻՆԱԼՈԼ, ՖԱՐՆԵԶՈԼ, ԷՎԳԵՆՈԼ, ՑԻՆԱՄԱԼ, ՑԻՏՐՈՆԵԼԼՈԼ, ԳԵՐԱՆԻՈԼ, ՑԻՆԱՄԻԼ ՍՊԻՐՏ, ԲԵՆԶԻԼԲԵՆԶՈԱՏ, ՑԻՏՐԱԼ

Գրել կարծիք

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիք թողնելու համար
Նշումներ ANNI , ANNI , Օծանելիքներ
Ծանուցում ...