Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

ORGANIC COLLAGEN BOOST MASK

Collagen Boost դիմակ։ Կոլագենի բնական խթանում փայլուն ու երիտասարդ մաշկի համար։ Մաշկի խորը սնուցման և վերականգնման հզոր միջոց է՝ հարստացված վիտամիններով հարուստ մրգերով, որոնք նպաստում են կոլագենի արտադրությանը, ամրացնում և խնամում են մաշկը՝ հաղորդելով թարմ, հարթ և երիտասարդ տեսք։


Օրգանական խնամք բնությունից

Collagen Boost դիմակը պարունակում է սննդանյութերով հարուստ բաղադրիչներ, ինչպիսիք են՝

կոլոիդ վարսակ, որը հանգստացնում և խոնավեցնում է մաշկը, ելակ, բալ, ազնվամորի, սև հաղարջ՝ հարուստ հակաօքսիդանտներով, վիտամին C և E-ով, որոնք խթանում են կոլագենի արտադրությունը, ձգում են մաշկը և նվազեցնում նուրբ կնճիռները։ Սրանց գումարած՝ ասերոլայի բալ՝ բնական վիտամին C-ի բարձր պարունակությամբ, որը պայծառացնում և հարթեցնում է մաշկը։


ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ


Խառնեք 1 ճաշի գդալ դիմակի փոշին 1 ճաշի գդալ օրգանական մեղրի կամ վեգան կեֆիր-յոգուրտի հետ։ Կիրառիր մաքուր մաշկի վրա՝ ներառյալ աչքերի շրջանը։ Թողեք մնա 20 րոպե, այնուհետև լվացեք գոլ ջրով։

Խորհուրդ․ ցանկության դեպքում ավելացրեք մի քանի կաթիլ Miracle Oil՝ առավել սնուցող ազդեցության համար։ Օգտագործեք շաբաթը 2-3 անգամ՝ ձիգ, փայլուն և առողջ տեսք ունեցող մաշկ ունենալու համար։


Ինչու՞ ընտրել մեղր կամ վեգան յոգուրտ


Մեղրն օժտված է խորը խոնավեցնող և հանգստացնող հատկություններով, միաժամանակ պարունակում է բնական ֆերմենտներ, որոնք երիտասարդացնում են մաշկը։


Վեգան յոգուրտները (օրինակ՝ կոկոսի կամ կեֆիրի) հարուստ են պրոբիոտիկներով և կաթնաթթվով, որոնք հավասարակշռում են մաշկի միկրոֆլորան և մեղմորեն շերտազատում՝ ուժեղացնելով դիմակի ձգող ազդեցությունը։


Պարգևիր մաշկիդ վիտամինային լիցք և բնական փայլ՝ ընդամենը մեկ դիմակով։

Տես բոլոր ակտիվ բաղադրիչները
Fragaria Vesca (ելակի) պտուղ"Հարուստ է վիտամին C-ով․ այն բացացնում է մաշկը և նպաստում կոլագենի արտադրմանը՝ ավելացնելով մաշկի փայլը։"
Malpighia Glabra (Ացերոլա) պտուղ"Չափազանց հարուստ վիտամին C-ով՝ այն խթանում է կոլագենի արտադրումը՝ բացացնելով մաշկը և բարելավելով կառուցվածքը։"
Ազնվամորու (Rubus Idaeus) պտուղ"Պարունակում է անհրաժեշտ ճարպաթթուներ և հակաօքսիդանտներ, որոնք աջակցում են մաշկի կառուցվածքին և բարելավում հարթությունը:"
Հապալաս (Vaccinium Corymbosum) միրգ"Հարուստ հակաօքսիդանտներով այն պայքարում է ազատ ռադիկալների դեմ՝ օգնելով մաշկի երիտասարդության և ամրության պահպանմանը։ "
Սալորի (Prunus Domestica) պտուղԽոնավացնում է և ապահովում C և E վիտամիններով, որ նպաստում են կոլագենի արտադրությանը և խթանում մաշկի առաձգականությունը։
Սև հաղարջի (Rubus Fruticosus) պտուղ"Հարուստ է հակաօքսիդանտներով․դրանք մաշկը պաշտպանում են շրջակա միջավայրի վնասներից՝ նպաստելով դրա առաձգականությանը։"
Վարսակի (Ավենա Սատիվա ) հատկի ալյուրՀանգստացնում և նրբորեն շերտազատում է մաշկը․ ունի հակաբորբոքային աղդեցություն. իդեալական է զգայուն մաշկի համար։
Քաղցր բալի (Prunus Avium) պտուղՊարունակում է վիտամին A և C, որ երիտասարդացնում են մաշկը՝ նպաստելով մաշկի ձիգ և առաձգական տեսքին։
ԳԼԽԱՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ացերոլա բալՀարուստ է վիտամին C-ով, նպաստում է մաշկի բացացմանը և կոլագենի սինթեզին։
Ելակ և բալ"Հարուստ հակաօքսիդանտներով և վիտամին C-ով՝ այս մրգերը օգնում են խթանելու կոլագենի արտադրումը և ամրացնելու մաշկը։"
Կոլոիդային վարսակՀանգստացնում է և սնուցում՝ ապահովելով նուրբ շերտազատող ազդեցություն։
Հապալաս և սև սալորՀարուստ վիտամին C-ով՝ այն օգնում է մաշկի բացացմանը և նպաստում կոլագենի սինթեզին։
Մոշ և ազնվամորու"Լեցուն վիտամիններով՝ դրանք նպաստում են բջիջների վերականգնմանը և ապահովում հիմնական հակաօքսիդանտներով։"
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
INCI (Կոսմետիկ բաղադրիչների միջազգային անվանակարգ)1. Colloidal Oatmeal, 2. Fragaria Ananassa Fruit Powder, 3. Prunus Avium Shell Powder, 4. Rubus Fruticosus Fruit Extract, 5. Armeria Maritima Flower/Leaf/Stem Extract, 6. Rubus Idaeus Seedcake Powder, 7. Vaccinium Angustifolium Fruit, 8. Malpighia Emarginata Fruit Powder

Գրել կարծիք

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիք թողնելու համար
Ծանուցում ...