Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

Youth Dew Fixing Powder

Նվիրեք ձեր մաշկին հմայիչ փայլ և նրբագեղ երիտասարդ շող՝ այս լուսարձակող թափանցիկ փոշու շնորհիվ։ Նրա նուրբ վարդագույն երանգը իդեալական է սառը և չեզոք ենթերանգեր ունեցող մաշկի համար։ Միաժամանակ ամրացնում է շպարը՝ պահելով այն թարմ և անթերի ողջ օրվա ընթացքում։


Օգտագործեք մեր փափուկ դիմափոշու վրձինը՝ փոշին նրբորեն դեմքին, պարանոցին և դեկոլտեին տարածելու համար՝ հաղորդելով առողջ փայլ։ Իսկ եթե ցանկանում եք շեշտադրել ձեր այտոսկրերը՝ ստեղծելով նուրբ ընդգծող տեսք, ընտրեք մեր բազմաֆունկցիոնալ կոնաձև վրձինը՝ ավելի հագեցած փայլ ստանալու համար։


Փոշին հարմար է մաշկի բոլոր տեսակնեևի համար, ներառյալ՝ զգայուն մաշկի։ Այն պատրաստված է բնական, մաքուր բաղադրիչներից՝ փայլարից, կաոլինից և երկաթի օքսիդներից՝ ձեր մաշկին նուրբ խնամք և բնական փայլ ապահովելու համար։


Youth Dew-ը մեր ամենասիրելի ապրանքներից էր, և երբ այն հանվեց վաճառքից, երկրպագուների բազում խնդրանքների արդյունքում մենք ստիպված եղանք վերադարձնել այն։ Եվ հիմա այն նորից այստեղ է՝ ավելի կատարելագործված և նորացված բանաձևով։

Գրել կարծիք

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիք թողնելու համար
Ծանուցում ...