





Eyebrow Pencil with Handy Twist-Up Mechanism
AMD 9,000
- Պահեստ: Առկա է
- Քաշ: 6.00
Հասանելի տարբերակներ
PURÈZ-ի 100% մաքուր հանքային բանաձևով հոնքերի մատիտը նրբորեն լցնում և ձևավորում է դրանք՝ պահելով բնական տեսքը։ Հոնքերը կարևոր դեր ունեն դեմքի արտահայտության ձևավորման մեջ, ուստի արժե տալ դրանց այն նրբագեղ ձևը, որը համապատասխանում է ձեր դիմագծերին։ Մեր առցանց տեսանյութում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կիրառել PURÈZ-ի հանքային բանաձևով հոնքերի մատիտը։
Մատիտը միաժամանակ խնամում է հոնքերը՝ հարուստ լինելով բնական, ակտիվ և պաշտպանիչ բաղադրիչներով, ինչպես օրինակ՝ ժոժոբայի յուղ և վիտամիններ A, E։
PURÈZ հոնքերի մատիտը հարմար է նույնիսկ զգայուն աչքերի համար, քանի որ չի պարունակում պարաբեններ, արհեստական պահպանիչներ, ներկանյութեր կամ բույրեր, հանքային յուղեր, պրոպիլեն գլիկոլ, պոլիէթիլեն գլիկոլ, պարաֆին, սիլիկոն կամ նավթային ածանցյալներ։
| ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| Կիրառում | Բնական, ընդգծված հոնքերի համար թեթև հպումով օգտագործե’ք պտտվող հոնքերի մատիտը։ Կիրառե՛ք այն նուրբ, սահուն հարվածներով, որպեսզի թեթևակի լցնեք նոսր հատվածները՝ առանց կտրուկ գծեր ստեղծելու: Երկարատև ծածկույթի համար կիրառե՛ք հոնքերի համապատասխան փոշին: Օգտագործե՛ք անկյունային վրձին՝ փոշին հոնքերին նրբորեն խառնելու և դրանց ավելի ծավալուն, խնամված տեսք հաղորդելու համար : |
| Բաղադրիչներ | Simmondsia chinesis (jojoba), Ricinus communis (Castor Oil), Copernicia cerifera (Carnauba wax), Cera Alba (Organic Beeswax), Stearic acid, CI 77891 and CI 77499, CI 77492 & CI 77491 (Iron oxides). |

-200x120w.jpg)





