
- Պահեստ: Առկա է
- Քաշ: 120.00
Շամպուն-օճառ՝ բնական, խնամող և տնտեսող տարբերակ ձեր մազերի համար։ Օճառի տեսքով շամպուն է, որը նախատեսված է բացառապես մազերի խնամքի համար։ Այն մաքրում է մազերն ու գլխամաշկը՝ հաղորդելով փափկություն, ծավալ և առողջ փայլ՝ առանց չորացնելու դրանք։ Հատկապես հարմար է ամենօրյա օգտագործման համար, քանի որ չափազանց տնտեսող է․ մեկ շամպուն-օճառը համարժեք է երեք շիշ սովորական շամպունի։
Հասմիկ և պրոպոլիս՝ չոր ու վնասված մազերի վերականգնման համար
Մեղուները, բացի նեկտարից ու փոշուց, ծառերի և բույսերի ընձյուղներից, հավաքում են խեժեր, որոնք խառնվում են նրանց թքագեղձերի ֆերմենտներին՝ առաջացնելով պրոպոլիս։ Այս բնական նյութը մեղուները օգտագործում են մեղվաբույնի ամրացման և համայնքի պաշտպանության համար՝ մանրէներից, վիրուսներից և սնկերից։ Պրոպոլիսն ունի հզոր հակաօքսիդանտային հատկություններ՝ արդյունավետորեն պայքարելով բջիջները վնասող ազատ ռադիկալների դեմ, որոնք առաջանում են, օրինակ, օդի աղտոտվածությունից կամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Օճառին նրբագեղ ու թարմ բույր է հաղորդում հասմիկի անփոխարինելի յուղը՝ ծաղկային նրբությամբ ու քնքշությամբ։ Պրոպոլիսի վերականգնող հատկությունը հոգ է տանում մազերի կառուցվածքի մասին՝ դարձնելով այս շամպուն-օճառն իդեալական խնամք չոր, վնասված կամ զգայուն մազերի համար։
| ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| Կիրառում | Թրջե՛ք ձեր ձեռքերը և շփե՛ք օճառ-շամպունը ձեր ափերով: Փրփուրը քսե՛ք մազերին և մանրակրկիտ պարզաջրե՛ք։ Օճառ-շամպունը պահե՛ք չոր տեղում։ |
| Մազերի տեսակը | Հարմար է չոր և վնասված մազերի համար: |
| Պարունակություն/Չափ | 80 գր |
| Բաղադրիչներ | Sodium coco-sulfate, citric acid, sodium c12-18 alkyl sulfate, cetearyl alcohol, butyrospermum parkii butter*, aqua, glycerin, perfume, sodium cocoyl glutamate, guar hydroxypropyltrimonium chloride, lecithin, propolis, jasminum grandiflorum flower oil, aloe barbadensis leaf powder*, sodium cetearyl sulfate, vegetable oil, coco-glucoside, glyceryl oleate, sodium chloride, alcohol, limonene, linalool, citronellol.*from organic farming**of natural origin99% natural origin |

-200x120w.jpg)





