Գիտե՞ք, թե ինչից են բաղկացած ձեր մաշկի խնամքի միջոցները։ Գուցե դուք արդեն ստուգում եք սննդի բաղադրությունը՝ խուսափելով որոշակի հավելումներից, սակայն նույնքան կարևոր է ստուգել նաև խնամքի միջոցներն ու կոսմետիկան: Ձեր մաշկը ընդամենը 26 վայրկյանում արյան մեջ է ներծծում այն ամենը, ինչ քսում եք: Հետևաբար, բնական և օրգանական միջոցների ընտրությունը կօգնի ձեր մարմնին պահպանել առողջությունն ու կենսունակությունը:


Հանքային յուղը նավթամթերքի (բենզինի) արտադրության արդյունք է: Բազմաթիվ բրենդներ օգտագործում են այն, քանի որ չկա ավելի էժան հումք. հանքային յուղի արժեքը կազմում է սովորական ձիթապտղի յուղի գնի ընդամենը 2%-ը:


Ինչու՞ է հանքային յուղը վնասակար ձեր մաշկի համար

Ոչ մի պատճառ չկա հանքային յուղը բուսական յուղից գերադասելու համար:

  • Պլաստիկի էֆեկտ. Այն պատում է մաշկը պլաստիկի նման և խցանում ծակոտիները:
  • Տոքսիններ. Այն խոչընդոտում է մաշկի տոքսիններ արտազատելու ունակությանը, ինչը նպաստում է ակնեի և այլ խնդիրների առաջացմանը:
  • Վաղաժամ ծերացում. Արդյունքում դանդաղում են մաշկի ֆունկցիաները և բջիջների զարգացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վաղաժամ ծերացման:

Հիշե՛ք. Փաթեթավորումը, գովազդը և գեղեցիկ խոստումները ամենակարևոր գործոնները չեն: Միշտ ստուգեք, թե ինչ կա բաղադրության մեջ:

Ես չեմ հոգնի կրկնել. ձեր մաշկը օրգան է: Եթե վերաբերվեք դրան հարգանքով, այն կլինի առողջ և ամուր: Իսկ առողջ մաշկը գեղեցիկ մաշկ է:Մաշկի առողջության համար չափազանց կարևոր է սեբումի (մաշկաճարպի) ֆունկցիան: Այս թանկարժեք նյութը ապահովում է պաշտպանություն բակտերիաներից և վիրուսներից: Սեբումը նաև խոնավեցնում է մաշկը և պահպանում խոնավությունը: Դուք կարող եք օրական մի քանի լիտր ջուր խմել, բայց եթե այն գոլորշիանա մաշկի մակերեսից, ցավոք, մեծ օգուտ չի տա:


Հանքային կախվածություն

Հանքային յուղեր օգտագործելիս ձեր մաշկի մոտ կարող է նույնիսկ զարգանալ այսպես կոչված «կախվածություն». քանի որ դուք արգելափակում եք մաշկի մակերեսը, սեբումը (մաշկաճարպը) չի կարողանում դուրս գալ և կուտակվում է ծակոտիներում։ Մաշկը «կարծում է», թե արդեն բավարար քանակությամբ սեբում է արտադրվել, և դանդաղեցնում է դրա բնական արտադրությունը։ Արդյունքը լինում է չոր մաշկը։ Այդ ժամանակ դուք սկսում եք ավելի շատ միջոց քսել (չորության զգացողության պատճառով) և հայտնվում եք յուղի քսման ու ջրազրկման փակ շրջանի մեջ։

Հնարավոր է նաև հակառակ ազդեցությունը. եթե դուք բնականից ունեք սեբումի բարձր արտադրություն, ապա կուտակման պատճառով ձեր մաշկը կդառնա ավելի յուղոտ։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում դրան միևնույն է հաջորդելու է չորությունը։

Այնպես որ, անպայման ստուգեք ձեր խնամքի միջոցները այս բաղադրիչի առկայության համար։ Բազմաթիվ տոնային քսուքներ և կոնսիլերներ նույնպես պարունակում են հանքային յուղ... Այնպես որ, չմոռանաք ստուգել նաև ձեր կոսմետիկան։


Հանքային յուղի այլ անուններ․

  • Paraffinum Liquidum

  • Light Liquid Paraffin

  • Light Mineral Oil

  • Liquid Paraffin

  • White oil

  • White Mineral Oil

  • Mineral oil

  • Liquid Petrolatum

  • Paraffin Subliquid

  • Liquid Petrolatum

  • Vaseline

  • Ozokerite ( a brand name of mineral oil)

  • Ceresin (a brand name of mineral oil)

  • Dimethicone 


    Եթե ցանկանում եք սկսել մաշկի խնամք՝ առանց հանքային յուղերի, փորձեք մեր 100% վեգան և օրգանական հավաքածուն: Կպահանջվի մի քանի շաբաթ, մինչև ձեր մաշկը նորից սկսի նորմալ գործել, բայց արդյունքը արժե դրան: