Բնական լուծումներ թարմ և խոնավեցված մաշկի համար

Երբ ամառը հասնում է Երևան, դա անում է ոչ թե աննկատ, այլ՝ մոլեգնությամբ։ Թեժ ասֆալտներ, օդում կախված փոշի և չորություն, որը բառացիորեն խմում է մաշկիդ ամբողջ խոնավությունը։ Այդպիսի պայմաններում ամենավատ բանը, որ կարող ես անել, օգտագործել  կոպիտ բաղադրությամբ լոգանքի գել, որը լրիվ չորացնում է մաշկդ։

Բարեբախտաբար, BeeHonest ապրանքանիշի բնական բաղադրությամբ լոգանքի գելերը հենց այս խնդիրն են լուծում։ Դրանք պարունակում են ավելի քան 99% բնական բաղադրիչներ, հարմար են ամենօրյա օգտագործման համար և ունեն յուրահատուկ բույրեր՝ սառեցնող էվկալիպտից մինչև նուրբ վարդ։

Վերջին շաբաթներին փորձել եմ այս շարքի 6 տարբերակը՝ տեսնելու, թե որոնք են լավագույնն աշխատում Երևանի ամառվա համար։ Ահա ամփոփ վերլուծությունը յուրաքանչյուր տարբերակի մասին։

1․ Aloe Vera & Honey – Ալոե վերա և մեղր

Գին՝ Սկսած 4000 դրամից

Չափսեր՝ 250մլ, 500մլ

Հարմար է՝ Բոլոր տեսակի մաշկի համար (3 տարեկանից բարձր)

Հիմնական բաղադրիչներ՝ Օրգանական ալոե վերա, մեղր

Բույր՝ Թեթև, բնական մեղր

Բնական բաղադրություն՝ 99%

Եթե մաշկդ արևից գրգռված է կամ ձգված, այս տարբերակն իդեալական է․ ալոե վերան սառեցնում է մաշկը, իսկ մեղրը՝ հանգստացնում և խոնավեցնում։ Բույրը մեղմ է, քաղցրությամբ չծանրաբեռնված։ Լոգանքից հետո մաշկը մաքուր է՝ առանց չորության կամ ձգվածության զգացման։

2․ Coconut & Honey – Կոկոս և մեղր

Գին՝ Սկսած 4000 դրամից

Չափսեր՝ 250մլ, 500մլ

Հարմար է՝ Բոլոր տեսակի մաշկի համար (3 տարեկանից բարձր)

Հիմնական բաղադրիչներ՝ Կոկոսի պտղի էքստրակտ, օրգանական մեղր

Բույր՝ Տաք կոկոս և մեղր

Բնական բաղադրություն՝ 99%

Եթե ուզում ես գոնե մի պահ «փախչել» քաղաքային շոգից դեպի տրոպիկական մթնոլորտ՝ այս գելը հենց այն զգացողությունն է տալիս։ Բույրը՝ նուրբ կոկոս, մեղրով համադրված, իսկ մաշկի վրա թողնում է փափկություն ու մեղմ բույր՝ առանց ճարպոտության։

3․ Eucalyptus – Էվկալիպտ

Գին՝ 4000 դրամ

Չափս՝ 250մլ

Հարմար է՝ Բոլոր տեսակի մաշկի համար (3 տարեկանից բարձր)

Հիմնական բաղադրիչ՝ Էվկալիպտի եթերային յուղ

Բույր՝ Թարմացնող, աշխուժացնող

Բնական բաղադրություն՝ 99%, վեգան

Ամռանը, երբ ուժերդ սպառված են և թարմություն ես փնտրում, այս գելը բառացիորեն «արթնացնում է»։ Էվկալիպտի հոտը ուժեղ, բայց հաճելի է՝ մի պահ քեզ տեղափոխելով սպա սրահ։ Բացի դրանից, ունի հակաբակտերիալ հատկություններ։

4․ Lavender & Orange – Լավանդա և նարինջ

Գին՝ Սկսած 4000 դրամից

Չափսեր՝ 250մլ, 500մլ

Հարմար է՝ Բոլոր տեսակի մաշկի համար (3 տարեկանից բարձր)

Հիմնական բաղադրիչներ՝ Օրգանական լավանդայի յուղ, նարնջի կեղևի յուղ

Բույր՝ Հանգստացնող լավանդ, թեթև ցիտրուս

Բնական բաղադրություն՝ 99%, վեգան

Այս տարբերակը հիանալի է երեկոյան լոգանքի համար։ Լավանդան օգնում է հանգստանալ, իսկ նարինջը՝ թեթևացնում տրամադրությունը։ Բույրը նուրբ է և ներդաշնակ՝ «արևամուտի ժամի հանգստություն» հիշեցնող։

5․ Olive & Propolis – Ձիթապտուղ և պրոպոլիս

Գին՝ Սկսած 4000 դրամից

Չափսեր՝ 250մլ, 500մլ

Հարմար է՝ Բոլոր տեսակի մաշկի համար

Հիմնական բաղադրիչներ՝ Ձիթենու տերևի էքստրակտ, մեդոֆոմի յուղ, պրոպոլիս

Բույր՝ Բնական, հանգստացնող

Բնական բաղադրություն՝ 99%

Եթե մաշկդ հատկապես զգայուն է կամ չորացել է օդորակիչներից, սա լավագույն տարբերակներից է։ Պրոպոլիսը հայտնի է իր վերականգնող հատկություններով, իսկ ձիթենին ու յուղերը փափկեցնում են մաշկը։ Բույրը թեթև է, իսկ հյուսվածքը՝ համարյա սերուցքային։

6․ Roses – Վարդեր

Գին՝ Սկսած 4000 դրամից

Չափսեր՝ 250մլ, 500մլ

Հարմար է՝ Բոլոր տեսակի մաշկի համար (3 տարեկանից բարձր)

Հիմնական բաղադրիչ՝ Օրգանական վարդաջուր

Բույր՝ Թարմ վարդի թերթիկներ

Բնական բաղադրություն՝ 99%, վեգան

Եթե նախընտրում ես բույրերով հարուստ, բայց նուրբ խնամք՝ այս լոգանքի գելը քեզ համար է։ Վարդաջուրը խոնավեցնում և թարմացնում է մաշկը, իսկ բույրը՝ ոչ ծանր, ավելի շատ թարմ ծաղկի, քան օծանելիքի հոտ հիշեցնող։

Եզրափակում․ Ո՞րն ընտրել ամռանը

Երևանի ամառը պահանջում է խնամք՝ ոչ միայն մաքրության, այլև մաշկի պաշտպանման ու խոնավեցման տեսանկյունից։ BeeHonest շարքը առաջարկում է տարբեր լուծումներ՝ ըստ քո կարիքների ու տրամադրության։

  • Թարմություն և զովություն մաղթո՞ւմ ես՝ ընտրիր Eucalyptus

  • Հանգիստ երեկոներ սիրո՞ւմ ես՝ փորձիր Lavender & Orange

  • Զգայուն մաշկ ունե՞ս՝ հարմար են Aloe Vera & Honey կամ Olive & Propolis

  • Բույրի սիրահա՞ր ես՝ քեզ դուր կգան Coconut & Honey և Roses

Հաճախ տրվող հարցեր

Ո՞րն է շոգ օրերից հետո զովանալու համար լավագույն տարբերակը։

Էվկալիպտով տարբերակը՝ այն տալիս է թարմ, սպա հիշեցնող զգացողություն։

Եթե մաշկս զգայուն է, ո՞ր տարբերակն ընտրել։

Ալոե վերա և մեղր կամ ձիթենի և պրոպոլիս տարբերակները ամենանուրբն են։շ

Կարելի՞ է ամեն օր օգտագործել։

Այո, բոլոր տարբերակները նախատեսված են ամենօրյա օգտագործման համար։

Հարմա՞ր են երեխաների համար։

Այո, հարմար են 3 տարեկանից բարձր երեխաների համար։