Պետք է ընդունենք՝ հայկական ամառը շպարի համար ամենաբարենպաստ շրջանը չէ։ Անկախ նրանից՝ քայլում եք Երևանի արևոտ փողոցներով, թե հանգստանում եք բնության գրկում, արևը երբեք չի խնայում։


Ճիշտ քողարկիչ գտնելը այս եղանակին կարող է դժվար լինել։ Մենք լուծումը գտել ենք, ներկայացնում ենք միներալ հիմքով 3 քողարկիչ, որոնք երկարատև ծածկույթ են ապահովում՝ առանց ծանրության զգացողության և մաշկի գրգռման։ Մեր ցուցակի առաջատարը PURÈZ 100% մաքուր միներալ քողարկիչն է, որը ստեղծված է հենց նման կլիմայի համա

Ինչու ընտրել հենց այս տարբերակը

  • Բնական արևապաշտպանություն. Շատ միներալ քողարկիչներ պարունակում են ցինկի օքսիդ և տիտանի դիօքսիդ, որոնք, բնականաբար, պաշտպանում են UVA և UVB ճառագայթներից։

  • Չեն խցանում ծակոտիները. Հարմար են նույնիսկ քրտնելու դեպքում, չեն առաջացնում գրգռում:

  • Հարմար են զգայուն մաշկի համար. Չեն պարունակում պարաբեններ, տալկ կամ սինթետիկ բույրեր, ինչը կարևոր է, եթե մաշկը կարմրության, արևի նկատմամբ զգայունության հակում ունի։

  • Երկարատև ծածկույթ. Փոշու կամ մուսային կառուցվածքը մնում է տեղում և չի հալչում նույնիսկ շոգին։


#1: PURÈZ 100% Pure Mineral Concealer


Գին՝ 8,900 դրամ


Հարմար է բոլոր մաշկի տեսակներին, հատկապես՝ զգայուն կամ կարմրության հակում ունեցող մաշկի համար։


Առավելություններ.

  • Չի պարունակում պարաբեն, տալկ, սինթետիկ բույրեր

  • Պաշտպանում է արևի UVA/UVB ճառագայթներից

  • Ունի 3 երանգով տարբերակ

  • Վեգան է և կենդանիների վրա չի փորձարկվել

  • Համադրելի է միներալ հիմքով փոշիների հետ


Կիրառման եղանակ. Փոշին լցրեք կափարիչի մեջ, հավաքեք վրձնով, թափահարեք ավելորդը և շրջանաձև շարժումներով քսեք մաշկին։

«Սա առաջին քողարկիչն է, որն ամռանը չի հալչում։ Մաշկի կարմրությունը ծածկում է առանց գրգռման,, և մաշկիս վրա գրեթե աննկատ է» – Մարիամ Ա., Երևան


#2: beMineral DD Mousse Concealer


Գին՝ 14,400 դրամ

Հարմար է չոր մաշկի համար, հատկապես՝ ստորին կոպերի հատվածում


Առավելություններ.

  • Խոնավեցնող մուս

  • Չի կուտակվում գծերի մեջ

  • Պայծառացնում է աչքերի շրջանը

  • Երկարատև ծածկողականություն


#3: Mineralissima Cover Up Liquid Concealer


Գին՝ 10,900 դրամ


Հարմար է յուղոտ կամ կոմբինացված մաշկի, ամենօրյա օգտագործման համար։


Առավելություններ.

  • Թեթև կառուցվածք, չի ճարպոտում մաշկը և լավ համադրվում է նույն ապրանքանիշի հիմնաքսուքի՝ Mineralissima-ի հետ

  • Վեգան է և կենդանիների վրա չի փորձարկվել;

Ինչպես ընտրել ճիշտ քողարկիչ

  • Զգայուն մաշկ — ընտրեք PURÈZ՝ հանգստացնող հանքանյութերով

  • Չոր մաշկ — beMineral DD Mousse՝ խոնավեցնող և հարթեցնող հատկություններով

  • Յուղոտ/կոմբինացված մաշկ — Mineralissima Cover Up՝ թեթև, չճարպոտող ֆորմուլայով


Քողարկիչ

Գին (AMD)

Հարմար է այս մաշկի համար

Առավելություններ

PURÈZ 100% Pure Mineral Concealer

8,900

Զգայուն, կարմրության հակված

Մաքուր բաղադրություն, UVA/UVB պաշտպանություն, մաշկի հանգստացում

beMineral DD Mousse Concealer

14,400

Չոր մաշկ

Խոնավեցնող մուսային կառուցվածք, չի կուտակվում ծակոտիների մեջ, փայլեցնող հանքանյութեր

Mineralissima Cover Up Liquid Concealer

10,900

Յուղոտ/խառը մաշկ

Թեթև, հեշտ կիրառվող, մատչելի գին


Խորհուրդ. Միշտ սկսեք խոնավեցնող քսուքով, ապա SPF, այնուհետև քողարկիչ։ Ավարտեք միներալ փոշիով՝ արդյունքը երկար պահպանելու համար։

Հաճախ տրվող հարցեր

  • Կարո՞ղ եմ ամեն օր օգտագործել միներալ քողարկիչ։

    • Այո, քանի որ այն թեթև է մաշկի համար, չի խցանում ծակոտիները և նույնիսկ ունի հանգստացնող հատկություններ։

  • Արդյո՞ք միներալ քողարկիչը փոխարինում է արևապաշտպանին։

    • Ոչ, նույնիսկ եթե պարունակում է արևապաշտպան բաղադրիչներ, խորհուրդ է տրվում առանձին SPF օգտագործել։

  • Ո՞ր քողարկիչը ընտրել աչքերի տակ մուգ շրջանակների համար։

    • beMineral DD Mousse՝ խոնավեցնող և հարթեցնող հատկություններով, կամ PURÈZ՝ փոշային  կառուցվածքով։

Այս քողարկիչները ոչ միայն դիմացկուն են շոգին, այլև ապահովում են առողջ և բնական տեսք՝ առանց մաշկը ծանրաբեռնելու։