Երևանի ամառները լուրջ փորձություն են՝ պայծառ, չոր և հաճախ անտանելի շոգ։ Եթե երբևէ տնից դուրս եք եկել կատարյալ դիմահարդարմամբ, բայց կեսօրին ձեր տոնային քսուքը սկսել է հոսել, դուք միայնակ չեք։

Հենց այդ պատճառով ստեղծել ենք այս ուղեցույցը՝ ներկայացնելու լավագույն տոնային քսուքները  շոգերի համար, շեշտադրելով մաքուր, միներալային բաղադրությամբ տարբերակներ, որոնք իրականում դիմակայուն են։

Մոռացեք ճարպոտ T-աձև զոնայի մասին և ստացեք երկարատև, բնական ծածկույթ` ասես ընդհանրապես տոնային չեք էլ օգտագործել։

#1՝ PURÈZ 100% բնական միներալային տոնային քսուք (Classic Range)


Գինը՝ 11,000 դրամ

Լավագույնն է մաշկի բոլոր տեսակների համար` ներառյալ զգայուն մաշկը

Ավարտ՝ բնական մատտ էֆեկտ

SPF՝ 15 (միներալ արևապաշտպանություն)

Կիրառման ձև՝ կարելի է օգտագործել չոր կամ թեթև հեղուկի նման

Ինչու՞ են դրանք լավագույն ընտրությունը Երևանի ամռան համար

Շոգ եղանակը սկսելուն պես՝ ձեր մաշկը կարիք ունի թարմության. տոնային քսուք օգտագործելիս այն չպետք է հալչի և դեմքին հաղորդի թարմություն։ Նման արդյունք ստանալու համար առաջարկում ենք PURÈZ-ի 100% բնական միներալներով տոնայինը։

Այն պարունակում է բնական բաղադրիչներ՝ բրնձի ալյուր, վարսակի միջուկ, կաոլինային կավ, ցինկի օքսիդ։ Այն բալանսավորում է մաշկի երանգը, փափկեցնում է մաշկը և ապահովում թեթև արևապաշտպանություն՝ առանց վնասակար քիմիական նյութերի։

Չի պարունակում պարաբեններ, տալկ, կարմին, սինթետիկ բույրեր, քիմիական արևապաշտպանիչներ կամ բիսմուտի օքսիքլորիդ։ Հարմար է նաև վեգանների և բուսակերների համար։

Հատկություններ

  • SPF 15 միներալային արևապաշտպանություն

  • Շնչող, փափուկ կառուցվածք, չի խցանում ծակոտիները

  • Հանգստացնող բաղադրիչներ՝ վարսակ և բրինձ

  • Համաչափ ծածկույթ՝ բնական, հարթ տեսք ապահովելու համար

  • Սառը, տաք և չեզոք երանգներ՝ բացից մինչև մուգ

  • Էկոլոգիապես մաքուր, վերալիցքավորվող փաթեթավորում

Կիրառման խորհուրդներ

  • Չոր տարբերակ. փոշին վրձնով խառնել, թափել ավելորդ մասը, շրջանաձև և թեթև շարժումներով տարածել դեմքին։

  • Թեթև, թարմ արդյունքի համար վրձինը թեթևակի խոնավեցնել, վերցնել փոշին և շրջանաձև շարժումներով տարածել դեմքին։

Հաճախորդի կարծիք

«Այս տոնայինը հարթ է, փափուկ և գեղեցիկ միաձուլվում է մաշկիս։ Չունի քիմիական սուր հոտ կամ ծանրություն, նույնիսկ երբ դրսում 36 աստիճան է»։

#2՝ Mineralissima 2-in-1 տոնային քսուք (սեղմված փոշի)

Գինը՝ 12,000 դրամ

Լավագույնն է շարժական օգտագործման համար և նրանց համար, ովքեր նախընտրում են կոմպակտ տարբերակ:

Ավարտ՝ բնականից միջին մատտ էֆեկտ

Ծածկողականություն՝ հիմնովին

Ինչու՞ է անհրաժեշտ ամռանը

Mineralissima 2-in-1 տոնայինը կոմպակտ փոշի է, որը միևնույն ժամանակ հզոր և մաքուր միջոց է։ Այն ապահովում է հեղուկ տոնայինի ծածկույթ,  թեթև է և  շնչող՝ ինչպես փոշի: Հարմար է ճամփորդելիս։
Չի պարունակում տալկ, պարաբեններ, նանոմասնիկներ, բույրեր կամ հանքային յուղ։ Չի խցանում ծակոտիները, հարմար է նաև զգայուն մաշկի համար, նաև վեգան է:

Հատկություններ՝

  • Բնական բաղադրիչներ

  • Սեղմված փոշի՝ հարմար օգտագործման և շտկումների համար

  • Չի խցանում ծակոտիները

  • Վեգան 

  • Ալոեի էքստրակտով՝ հանգստացնող ազդեցությամբ

Կիրառման խորհուրդներ՝

  • Բարակ շերտերով տարածեք վրձնով կամ սպունգով, աստիճանաբար կառուցելով ծածկույթը։

  • Սեղմված կառուցվածքը հարմար է օրվա ընթացքում շտկումների համար։

Հաճախորդի կարծիք՝

«Միշտ հեղուկ տոնային էի օգտագործում, բայց այս փոշին ամեն ինչ փոխեց։ Լիարժեք ծածկույթ է տալիս, չի խցանում մաշկս, և կարող եմ ինձ հետ վերցնել ամենուր»։

Բոնուս տարբերակ՝ beMineral® 100% մաքուր միներալային տոնային քսուք


Գինը՝ 18,000 դրամ

Լավագույնն է բնական փայլի սիրահարների համար

Ավարտ՝ մետաքսանման, շողացող տեսք

Կառուցվածք՝ փոշի, որը կրեմի էֆեկտով

Ծածկույթ՝ լիարժեք և կարգավորվող

Ինչո՞ւ արժե փորձել

Եթե նախընտրում եք թեթև տոնային, որը տալիս է մաշկին բնական փայլ, ապա beMineral-ը հիանալի տարբերակ է։ Այն պատրաստված է բացառապես միկա միներալից, երկաթի օքսիդից և տիտանի դիօքսիդից՝ առանց հավելյալ քիմիական նյութերի, տալկի, մոմի, յուղի կամ պահպանիչների։

Շատ նուրբ է զգայուն մաշկի համար և շնչող՝ իդեալական շոգ եղանակի դեպքում:

Հատկություններ՝

  • 100% մաքուր միներալներից

  • Առանց հավելանյութերի

  • Բնական փայլ, չի խցանում մաշկը

  • Վեգան 

  • Լիարժեք ծածկույթ, 

  • 11 երանգ՝ բացից մինչև մուգ, տարբեր ենթերանգերով

Կիրառման խորհուրդներ՝

  • Փափուկ վրձնով` շրջանաձև շարժումներով տարածեք, ըստ անհրաժեշտության ապահովելով հարթ ծածկույթ։

Հաճախորդի կարծիք՝

«Թվում է փոշի, սակայն ասես քսուք ես օգտագործել: Մաշկս առողջ ու փայլուն է՝ ոչ չոր, ոչ ճարպոտ։ Պարզապես կատարյալ է»։

Ինչպե՞ս ընտրել լավագույն տոնայինը Երևանի ամառային սեզոնին

Երևանյան ամառները չորն են, արևոտ և շոգ, ինչը դժվարացնում է տոնայինի դիմացկունությունը։ Միներալ հիմքով տոնայիններն առանձնանում են թեթևությամբ, մաշկի անվտանգությամբ և շոգին դիմակայելու կարողությամբ։

Տոնային քսուք

Լավագույնն է

Հիմնական հատկանիշներ

Կառուցվածք

Գին

PURÈZ 100% միներալային

Բոլոր մաշկի տեսակների համար է

SPF 15, վեգան, առանց պարաբենների, տալկի, բույրի

Թափանցիկ փոշի (չոր/խոնավ)

11,000 դրամ

Mineralissima 2-in-1

Զգայուն կամ նորմալ/կոմբինացված մաշկի համար

Սեղմված կոմպակտ, չի խցանում ծակոտիները

Սեղմված փոշի

12,000 դրամ

beMineral® 100% միներալ հիմքով

Փայլուն տեսքի սիրահարների համար

100% մաքուր միներալներ, փոշի-կրեմ կառուցվածքով

Թափանցիկ փոշի

18,000 դրամ

Տոնայինի կիրառման խորհուրդներ շոգ օրերին

  • Կիրառումն սկսեք մաքուր, խոնավեցված մաշկից։ Թեթև խոնավեցումը օգնում է փոշին լավ տարածել։

  • Տարածեք բարակ, կառուցվող շերտերով՝ խուսափելով ծանրությունից։

  • Ֆիքսեք միներալային միստով կամ սփրեյով՝ տոնայինը մաշկին ձուլելու և ամրապնդելու համար։

  • Օրվա ընթացքում ճարպոտությունը հեռացրեք բլոտերային թղթիկներով, այլ ոչ թե նոր շերտով տոնային ավելացնելով։

Որտե՞ղ գնել Հայաստանում

Բոլոր երեք տոնայինները՝ PURÈZ, Mineralissima, beMineral®, հասանելի են բացառապես MoodMineral-ում։

  • Հասցեն՝ Երևան, Խորենացի 3, տարածք` 26

  • Առցանց` moodmineral.am

Հաճախ տրվող հարցեր

1. Ո՞ր տոնայինն է լավագույնը` Երևանում ամենօրյա օգտագործման համար:

PURÈZ և Mineralissima-ն երկուսն էլ հարմար են ամենօրյա օգտագործման համար՝ թեթև են, շնչող և մաքուր բաղադրիչներով։

2. Կարո՞ղ եմ օգտագործել այս տոնայինները զգայուն մաշկի դեպքում։

Այո՛, բոլոր երեքն էլ հարմար են զգայուն մաշկի համար, քանի որ չեն պարունակում վնասակար քիմիական նյութեր կամ գրգռիչներ։

3. Անհրաժեշտ է արդյո՞ք SPF օգտագործել տոնայինի տակ։

Այո՛։ Թեպետ PURÈZ-ը պարունակում է SPF 15, լրացուցիչ արևապաշտպան քսուքի օգտագործումը խորհուրդ է տրվում լիարժեք պաշտպանություն ստանալու համար։

4. Այս տոնայինները վեգա՞ն են։

Այո՛, PURÈZ, Mineralissima և beMineral® ապրանքները բոլորն էլ վեգան են և կրուելթի-ֆրի։

Անկախ նրանից գործերով եք զբաղված Երևանում, թե ամառային խնջույքի կամ հարսանիքի եք մասնակցում Հայաստանի մի որևէ վայրում, այս երեք միներալ հիմքով տոնայիններով կստանաք թեթև, շնչող և շոգին դիմակայող ծածկույթ։