
- Պահեստ: Առկա է
- Քաշ: 90.00
Մանուկայի մեղրով դեմքի սկրաբը նրբորեն հեռացնում է մաշկի մահացած բջիջներն ու կեղտերը։ Սկրաբի նուրբ հատիկները հեռացնում են մաշկի մահացած վերին շերտը՝ հնարավորություն տալով, որ հետագա խնամքի միջոցները խորությամբ ներծծվեն։ Այս գործընթացը նաև ակտիվացնում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ մաշկն ավելի թարմ և փափուկ է դառնում։
Մանուկայի մեղրը հայտնի է իր բացառիկ օգտակար հատկություններով․ այն խոնավեցնում, վերականգնում և մեղմացնում է մաշկը՝ դարձնելով այն ավելի առողջ ու ճառագող։
Մաքրումը սկսեք կաթի հիմք ունեցող նուրբ մաքրող միջոցով․ Gelée Royale-ի կաթի հիմք ունեցող մաքրող միջոցը նրբորեն հեռացնում է օրվա ընթացքում կուտակված կեղտերն ու դիմահարդարումը։ Այնուհետև օգտագործեք սկրաբը՝ մաշկի թարմ շերտը բացահայտելու համար։ Վերջում կիրառեք Gelée Royale-ի մաքրող լոսյոնը․ այն մաքրում է մնացորդային աղտոտումները, վերականգնում մաշկի բնական pH-ը, նեղացնում ծակոտիները և պատրաստում մաշկը հետագա խնամքին՝ ապահովելով խնամքի միջոցների առավել արդյունավետ ներծծում։
| ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| Կիրառում | Lվացվելուց հետո քսե՛ք դեմքի, պարանոցի և դեկոլտեի խոնավ մաշկին։ Նրբորեն մերսե՛ք շրջանաձև շարժումներով, պարզաջրե՛ք գոլ ջրով և մաքրեք սկրաբի մնացորդները լոսյոնի մեջ թաթախված բամբակյա բարձիկով: Դրանից հետո կիրառե՛ք ցերեկային կամ գիշերային քսուք: Օգտագործե՛ք շաբաթն առավելագույնը երկու անգամ: |
| Մաշկի տեսակը | Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար: |
| Պարունակություն/Չափ | 50մլ |
| Բաղադրիչներ | Aqua, C14-22 Alcohol, Glycerin, Hydrogenated Castor Oil, Oleyl Erucate, Prunus Amygdalus Dulcis Oil, Prunus Armeniaca Kernel Oil, Cetearyl Alcohol, Pentylene Glycol, C12-20 Alkyl Glucoside, Glyceryl Stearate, Mel*, Tocopherol, Helianthus Annuus Seed Oil, Sodium Stearoyl Glutamate, Oryzanol, Parfum**, Sodium Anisate, Lactic Acid, Sodium Levulinate, Xanthan Gum, Citronellol.*Of organic origin.**Of natural origin.57% recycled material and fully recyclable. |

-200x120w.jpg)





