Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

PURÈZ AGELESS REPAIR NIGHT CREAM BIO

Բացահայտեք մեր օրգանական, ոչ յուղոտ գիշերային կրեմը՝ հատուկ մշակված հասուն և տարիքային մաշկի խորը խնամքի համար։


Մաքուր մաշկը կարևոր նախապայման է որակյալ գիշերային հանգստի համար, քանի որ գիշերվա ընթացքում մաշկը վերականգնվում և հանգստանում է։ PURÈZ Ageless գիշերային կրեմը խթանում է մաշկի բնական վերականգնման գործընթացը՝ միաժամանակ նվազեցնելով խոնավության կորստի հավանականությունը։


Սնուցող, խոնավեցնող և խոնավությունը պահպահող բարձրորակ բաղադրիչներով՝ ինչպես շի կարագ, ալոե վերա և մակադամիայի յուղ, այս խնամքը հարուստ սնուցում է ապահովում ձեր մաշկի համար։ Ալոե վերան մեղմացնում, խոնավեցնում և հանգստացնում է մաշկը, իսկ մակադամիայի յուղը՝ իր բարձր պալմիտոլեաթթվային պարունակությամբ (նման է մաշկի բնական յուղային շերտին), պաշտպանում է չորությունից։ Քնի ընթացքում մաշկն առավել արդյունավետ է վերականգնվում՝ օգտվելով այս բնական խնամքի ուժից։


Հիմնական բաղադրիչներ՝ ալոե վերա, մակադամիայի յուղ, շի կարագ, քաղցր նուշի յուղ։

Ալոե վերայի մզվածք 

Ալոե վերան համարվում է բուժիչ բույսերից ամենահինն ու առավել արդյունավետներից։ Դեռևս Կլեոպատրան օգտագործել է ալոե վերայի հյութ՝ իր գեղեցկությունը պահպանելու համար։ Այն ունի հանգստացնող, խոնավեցնող, հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն։ Ալոեն խթանում է մաշկի ինքնաբնական վերականգնումը։ Մեր ալոեն աճեցվում է բացառապես օրգանական եղանակով։


Շի կարագ

Շի կարագը պատրաստվում է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում աճող շի ծառի ընկույզներից։ Այն հագեցած է ճարպաթթուներով և վիտամիններով՝ խոնավեցման, բջիջների վերականգնման և արյան շրջանառության խթանման համար։ Շի կարագը պարունակում է նաև ցիննամաթթու, որը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Նրա նուրբ, կարագանման հյուսվածքը հեշտությամբ հալվում է մաշկի վրա՝ դարձնելով այն իդեալական հակատարիքային խնամքի միջոց։


Կատարունու մզվածք 

Օրգանական կատարունին սնուցում, խոնավեցնում և հանգստացնում է մաշկը՝ ունենալով նաև հակաբորբոքային և բուժիչ ազդեցություն։ Հատկապես օգտակար է հասուն մաշկի խնամքի համար։


Քաղցր նուշի յուղ 

Քաղցր նուշի յուղը ստացվում է նշենու չորացած կորիզներից։ Այն խորը սնուցում , հարթեցնում է մաշկը և պաշտպանում չորացումից։ Արագ ներծծվում է՝ չթողնելով յուղոտ կամ կպչուն շերտ։ Նպաստում է միատարր և ավելի երիտասարդ տեսք ունեցող մաշկի ձևավորմանը։


Մակադամիայի յուղ 

Մակադամիայի յուղը պարունակում է բարձր պալմիտոլեաթթվային բաղադրություն, որն ունի մեծ նմանություն մաշկի բնական յուղի հետ։ Այն պաշտպանում է մաշկը ջրազրկումից և խթանում նրա առաձգականությանը։ Հարուստ վիտամին E, A, B պարունակությամբ՝ այս յուղը հանգստացնում է մաշկը և հիանալի ներծծվում է՝ հատկապես օգտակար լինելով չոր, հասուն և զգայուն մաշկի համար։

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿիրառումՕգտագործե՛ք այս միջոցն ամեն օր երեկոյան, որ մաշկն ավելի երիտասարդ տեսք ունենա: Մաքրելուց և երանգավորելուց հետո քսե՛ք Ageless Protection Night Creamը՝ նրբորեն մերսելով այն դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածներում: Առավոտյան օգտագործե՛ք Purèz-ի օրգանական ցերեկային քսուքը:
Քաշ1000գր
ԲաղադրիչներAqua, Butyrospermum Parkii Butter*, Prunus Amygdalus Dulcis Oil, Calendula Officinalis Flower Extract*, Rosa Canina Fruit Oil*, Macadamia Integrifolia Seed Oil*, Argania Spinosa Kernel Oil*, Glycerin, Oenothera Biennis Oil*, Simmondsia Chinensis Seed Oil*, Equisetum Arvense Leaf, Extract*, Glyceryl Stearate, Persea Gratissima Oil* Cetearyl Alcohol, Sodium Cetearyl Sulfate, Parfum, Cetyl Palmitate, Cocos Nucifera Oil*, Limnanthes Alba Seed Oil, Alcohol, Betaine, Porphyra Umbilcalis Extract, Ubiquinone, Tocopherol, Ascorbyl Palmitate, Disodium Cocoyl Glutamate, Aloe Barbadensis Leaf Extract*, Potassium Sorbate, Helianthus Annuus Seed Oil, Ceramide Np, Phytic Acid, Sodium Benzoate, Camellia Sinensis Leaf Extract, Sodium Cocoyl Glutamate, Lactic Acid, Sodium Lactate, Citric Acid*Ingredients from controlled organic cultivation*** In certified natural cosmetics – such as Purèz – the term perfume means a 'mixture of different natural essential oils'. The same term in regular cosmetics means 'any possible mixture of fragrances including synthetic and even toxic chemicals and/or fragrances'. We use only natural mixtures of essential oils in our products. No synthetic perfumes are added.The ICADA quality mark on PURÈZ products guarantee that the products and ingredients have not been tested on animals, and that none of the ingredients in our products come from animal tissue.

Գրել կարծիք

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիք թողնելու համար
Ծանուցում ...