Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

PURÈZ Organic Cleansing Oil (Orange Delight)

Սա 100% օրգանական մաքրող յուղ է, որը նրբորեն մաքրում է դեմքն ու աչքերը՝ հարմար լինելով մաշկի բոլոր տեսակների համար։ Այն արդյունավետորեն հեռացնում է դիմահարդարումն ու աղտոտումները՝ առանց մաշկը չորացնելու կամ գրգռելու՝ միաժամանակ հաղորդելով դրան  մաքրություն, փափկություն և առաձգականություն։ Յուղը հարստացված է հակաբորբոքային բուսական բաղադրիչներով, ինչպիսիք են ժոժոբայի յուղը, քաղցր նարնջի և մանդարինի եթերայուղերը՝ մաշկը սնուցելու և մեղմորեն մաքրելու համար։


Առավելությունները՝


  • հարմար է բոլոր տեսակի մաշկերի համար,


  • մաքրում է և հեռացնում դիմահարդարումը՝ չչորացնելով մաշկը,


  • մաքրում, պայծառացնում և վերականգնում է մաշկի թարմությունը,


  • նվազեցնում է գրգռվածությունը և կարմրությունը,


  • պարգևում է թարմության զգացողություն և բնական փայլ,


  • պատրաստված է բացառապես վեգան և օրգանական բաղադրիչներից։


Քաղցր նարնջի եթերայուղ

Ունի հակաբորբոքային, հակասեպտիկ և մաքրող հատկություններ։ Հուզական մակարդակում քաղցր նարնջի եթերայուղը հավասարակշռում է ոգեշնչող հույզերը՝ միաժամանակ հանգստացնելով։


Հասմիկի եթերայուղ

Հանգստացնող և հավասարակշռող ազդեցություն ունի։ Օգտակար է դեպրեսիայի, անհանգստության մեղմացման և հոգեբանական հավասարակշռության համար։


Ժոժոբայի յուղ

Ստացվում է ջոջոբայի թփի սերմերի սառը սեղմումից։ Այն խորը խոնավեցնում է մաշկը՝ միաժամանակ վերականգնելով դրա պաշտպանիչ շերտը։ Բաղադրության մեջ առկա է նաև վիտամին E, որը նպաստում է մաշկի երիտասարդության պահպանմանը։

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿիրառումՕգտագործե՛ք այս միջոցն ամեն օր առավոտյան և երեկոյան՝ մաշկը փափուկ և մաքուր դարձնելու համար: Թեթև մերսող շարժումներով քսեք PURÈZ Gentle Cleansing Oil-ը դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածներին: Դրանից հետո հեռացրե՛ք խոնավ բամբակյա բարձիկով: Կարող է օգտագործվել Phytotherapy Toning lotion-ի հետ համատեղ՝ վերջին աղտոտությունները հեռացնելու համար: Դրանից հետո կիրառե՛ք ցերեկային կամ գիշերային քսուք Purèz շարքից:
ՔաշN/B
ԲաղադրիչներCaprylic/Capric Triglyceride* (Coconut MCT Oil), Simmondsia Chinensis*, Rosehip CO2, Citrate/Lactate/Linoleate/Oleate, and the essential oils of Sweet Orange*, Mandarin* and Jasmine.

Գրել կարծիք

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիք թողնելու համար
Ծանուցում ...