





Retro Twists Eyeliners from PURÈZ
AMD 9,000
- Պահեստ: Առկա է
- Քաշ: 6.00
Հասանելի տարբերակներ
Ծանոթացեք PURÈZ Retro Twists շեշտադրող մատիտներին: Վինտաժ ոգեշնչման և ժամանակակից նորարարության իդեալական համադրություն։ Հենվելով 20-րդ դարասկզբի բաղադրատոմսերի վրա՝ այս մատիտները առաջարկում են թավշյա հարթ կիրառում, հագեցած և երկարատև գունապատկեր, ինչպես նաև հարմարավետ պտտվող ձևաչափ՝ առանց սրելու անհրաժեշտության։
Ինչու արժե փորձել
- Հեշտ կիրառելիություն․ կրեմանման հյուսվածքը սահում է մաշկի վրայով՝ հարմար լինելով թե՛ նուրբ ընդգծման, թե՛ ընդգծված շեշտադրման կամ աչքերի մշուշոտ (smokey) տեսքի համար։
- Անվտանգ է աչքի ներքին եզրին կիրառելու համար, հարմար՝ զգայուն աչքերի և մաշկի համար. բացարձակ հանգստություն մաշկին շփվելու ընթացքում։
- Բազմաֆունկցիոնալ․ հիանալի է աչքերի համար, սակայն կարող եք օգտագործել նաև շուրթերն ընդգծելու կամ ստեղծագործական լուծումներ ստանալու համար։
- Միշտ պատրաստ կիրառման․ պտտվող մեխանիզմի շնորհիվ սրելու կարիք չկա։ Պարզապես պտտեք և օգտագործեք։
- Մաքուր և անվտանգ բանաձև․ չի պարունակում վնասակար բաղադրիչներ՝ սիլիկոններ, պարաբեններ կամ տալկ։ Հարմար է ամենօրյա օգտագործման համար։
- Երկարատև արդյունք․ ձեր հայացքը կմնա թարմ և արտահայտիչ ողջ օրվա ընթացքում՝ աշխատանքից մինչև երեկոյան ժամանց։
| ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| Կիրառում | Պտտե՛ք՝ բացելու համար: Նրբորեն պտտե՛ք գծաներկի ստորին հատվածը, որ ծայրի մի փոքր մասը բացվի: Շատ ուժեղ մի՛ պտտեք, բանաձևը ճկուն է և շատ պիգմենտավորված: Կիրառե՛ք թարթիչների գծի երկայնքով՝ սկսած ձեր աչքի ներքին անկյունից, գծաներկը սահուն անցկացրե՛ք վերին թարթիչների գծի երկայնքով՝ հստակ ուրվագծված գիծ ստեղծելու համար: Ստացե՛ք թևավոր (winged) արդյունք. տպավորիչ թև ստեղծելու համար, հատկապես սև գծաներկի միջոցով, աչքի արտաքին անկյունից գիծ քաշեք և անկյունագծով գծեք դեպի հոնքի ծայրը: Սա թույլ կտա ձեր հոնքերին ավելի հարթ տեսք ունենալ: Սկսե՛ք բարակ գծից և աստիճանաբար խտացրեք այն՝ կատարյալ արդյունքի հասնելու համար: Ստվերե՛ք կամ շերտավորե՛ք։ Մշուշի (smokey) արդյունք ստանալու համար փոքր վրձինով նրբորեն խառնե՛ք գծաներկը: Կիրառե՛ք մի քանի շերտ՝ ավելի հարուստ գույն ստանալու համար: Օգտագործելուց հետո շրջե՛ք գծաներկը և ամուր փակե՛ք կափարիչով, որ այն չչորանա։ |
| Քաշ | 50գր |
| Բաղադրիչներ | Jojoba Oil, Castor Oil, Carnauba Wax, Beeswax, Stearic Acid. Pigments: Iron Oxide CI77499, CI77491 & CI77492. (White Color: CI77891 & Mica) |

-200x120w.jpg)





