Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

Purèz Calming 24 hour day & night cream BIO

Calming 24-ժամյա կրեմը նախատեսված է զգայուն և չոր մաշկի համար, որը հաճախ կարմրում է, ունենում է անհամաչափ երանգ և ձգվածության զգացողություն։ Այս հագեցած և հարուստ բանաձևով կրեմն անմիջապես հանգստացում և խոնավեցում է մաշկը՝ շնորհիվ արժեքավոր բաղադրիչների, ինչպիսիք են՝ վարդապտղի յուղը, շի կարագը, ավոկադոյի յուղը և կատարունու մզվածքը։ Բնական այս խառնուրդը փափկեցնում և սնուցում է մաշկը, մինչդեռ պրովիտամին A-ն և էական ճարպաթթուները վերականգնում են մաշկի առաձգականությունն ու խոնավության պահպանումը։ Հիանալի է ամենօրյա օգտագործման համար՝ դեմքի, վզի և դեկոլտեի հատվածում՝ ապահովելով հարմարավետություն և փայլուն, առողջ տեսք։


Շի կարագ

Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի տափաստաններում աճող շի ծառի ընկույզներից ստացված այս յուղը պարունակում է ճարպաթթուների բարձր պարունակություն՝ ապահովելով խորը սնուցում և խոնավեցում։ Շի կարագը նվազեցնում է կնճիռները, խթանում բջիջների նորացումը և բարելավում արյան շրջանառությունը։ Այն նաև պարունակում է ցիննամաթթու, որը պաշտպանում է մաշկը վնասակար արևային ճառագայթներից։ Բաղադրության մեջ առկա վիտամիններ A-ն և E-ն ապահովում են հակաօքսիդանտային և հակաբորբոքային ազդեցություն։ Կրեմը հալվում է մաշկի վրա՝ ձգված ու փափկեցված տեսք հաղորդելով։


Քաղցր նուշի յուղ 

Սնուցող, հանգստացնող և պաշտպանող յուղ, որը ստացվում է նշենու չորացված կորիզներից։ Արագ ներծծվում է՝ չթողնելով յուղոտ կամ կպչուն զգացողություն։ Օգնում է փափկեցնել մաշկը և բարելավել երանգը՝ հաղորդելով երիտասարդ և խնամված տեսք։


Ավոկադոյի յուղ 

Վիտամիններով հարուստ (A, B, C, E, F) այս յուղը վերականգնում է մաշկի խոնավությունը և առաձգականությունը։ Փափկեցնում է չոր և կոշտ մաշկը, պահպանում է խոնավությունը և դարձնում մաշկը ավելի փափուկ և առողջ։


Կոկոսի յուղ 

Բնական խոնավեցնող միջոց, որն արագ ներթափանցում է մաշկի խորքը՝ վերականգնելով չորությունը։ Ունի պաշտպանիչ և հանգստացնող հատկություն, կազմում է թեթև շերտ՝ խոնավության կորստից խուսափելու և մաշկի պաշտպանական պատնեշը պահպանելու համար։ Հարուստ է A և E վիտամիններով։


Վարդապտղի յուղ 

Պարունակում է պրովիտամին A (բետա-կարոտին), որն ակտիվացնում է բջիջների բաժանումը, կոլագենի և էլաստինի սինթեզը։ Հարուստ է նաև Օմեգա 3 և 6 ճարպաթթուներով՝ մաշկը խոնավեցնելու և թեփոտումը մեղմելու համար։


Կատարունու մզվածք 

Օրգանական կատարունին սնուցում, խոնավեցնում և հանգստացնում է մաշկը՝ ունենալով նաև բորբոքումները մեղմող և բուժիչ ազդեցություն։ Հատկապես արդյունավետ է հասուն և զգայուն մաշկի խնամքում։

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿիրառումՕգտագործե՛ք այս միջոցն ամեն օր առավոտյան և երեկոյան, որ մաշկն ավելի առողջ տեսք ունենա: Մաքրումից և երանգավորումից հետո կիրառե՛ք PURÈZ հանգստացնող ցերեկային և գիշերային քսուքը դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածներին թեթև մերսող շարժումներով:
Քաշ1000գր
ԲաղադրիչներAqua, Simmondsia Chinensis Seed Oil*, Butyrospermum Parkii Butter*, Glycerin, Cetyl Palmitate, Cetearyl Alcohol, Prunus Amygdalus Dulcis Oil, Glyceryl Stearate, Betaine, Persea Gratissima Oil*, Sodium Cetearyl Sulfate, Cocos Nucifera Oil*, Cetyl Alcohol, Levulinic Acid , P-Anisic Acid, Rosa Canina Fruit Oil*, Stearic Acid, Sodium Levulinate, Ascorbyl Palmitate, Parfum, Potassium Sorbate, Sodium Benzoate, Algin, Tocopherol, Alcohol, Aloe Barbadensis Leaf Juice Powder*, Phytic Acid, Helianthus Annuus Seed Oil*, Juniperus Mexicana Oil, Calendula Officinalis Flower Extract *, Lactic Acid, Daucus Carota Sativa Root Extract*, Lavandula Hybrida Grosso Herb Oil, Rosmarinus Officinalis Leaf Extract**Components from controlled organic cultivation** component of aroma oils*** In certified natural cosmetics – such as Purèz – the term perfume means a 'mixture of different natural essential oils'. The same term in regular cosmetics means 'any possible mix of fragrances including synthetic and even toxic chemicals and/or fragrances'. We only use natural blends of essential oils in our products. No synthetic perfumes are added.The ICADA quality mark on PURÈZ products guarantees that the products and ingredients are not tested on animals, and that none of the ingredients in our products are derived from animal tissue. We also do not do business with suppliers who test their products on animals.

Գրել կարծիք

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիք թողնելու համար
Ծանուցում ...