Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

PURÈZ Refreshing Face Wash

Այս բնական մաքրող միջոցը նրբորեն, բայց արդյունավետ կերպով մաքրում է դեմքի մաշկը՝ առանց գրգռելու կամ չորացնելու այն։ Չոր մաշկ ունեցող հաճախորդներին խորհուրդ ենք տալիս ընտրել մեր մյուս մաքրող միջոցներից որևէ մեկը։ Օրգանական բուսական քաղվածքների շնորհիվ մաքրող այս միջոցը արդյունավետորեն հեռացնում է փոշին ու կեղտը՝ չթողնելով ձգվածության զգացում։ Նրա հավասարակշռված pH-ն ապահովում է թարմության և փափկության հաճելի զգացողություն։ PURÈZ-ի օրգանական մաքրող միջոցի բնական բաղադրությունը հարստացված է արժեքավոր դեղաբույսի մզվածքով, որը հայտնի է իր արտաքին կիրառման հակաբորբոքային հատկություններով։ Բաղադրության մեջ ներառված են նաև  կատվախոտի օրգանական մզվածք և ալոե վերա՝ մաշկը խոնավեցնող, ախտահանող և հանգստացնող հատկություններով։ Այս արդյունավետ բուսական բաղադրիչների համադրությունը վերականգնում է մաշկի հավասարակշռությունը և հաղորդում թարմ, առողջ տեսք։


Ալոե վերայի մզվածք

Ալոե վերան կոսմետիկայի ոլորտում համարվում է վերականգնող և խոնավեցնող ամենաարժեքավոր բաղադրիչներից մեկը։ Այն հարուստ է պոլիսախարիդներով, որոնք խթանում են մաշկի շարակցական հյուսվածքի ձևավորումը՝ աջակցելով ֆիբրոբլաստ բջիջների աճին։ Ֆիբրոբլաստները, որոնք կոլագենի հիմնական աղբյուրն են, նպաստում են նոր հյուսվածքների ձևավորմանը։ Նոր բջիջների արագ և որակյալ աճը ապահովում է մաշկի արագ վերականգնումը։ Շնորհիվ իր հանգստացնող, խոնավեցնող և ախտահանող հատկությունների՝ ալոե վերան արդյունավետ է թե՛ արևայրուքի, թե՛ մաշկի չորության, թե՛ գրգռվածության ու բորբոքման դեպքում։


Ժոժոբայի յուղ

Ժոժոբայի յուղն իրականում հեղուկ մոմ է, որը ստացվում է ժոժոբա բույսի թփի պտուղներից։ Այն հաճախ անվանում են հեղուկ ոսկի՝ վիտամին E-ի և չհագեցած ճարպաթթուների բարձր պարունակության շնորհիվ։ Ժոժոբայի օրգանական յուղը կարգավորում է մաշկի խոնավության հավասարակշռությունը և դանդաղեցնում մաշկի բնական յուղային շերտի արտազատումը։ Մաշկը մաքրող միջոցներում այն ապահովում է նուրբ մաքրում՝ առանց ձգվածության զգացողության։


Ճարմանդի տերևի մզվածք

Ճարմանդի տերևը լայն տարածում ունեցող բուժիչ բույս է: Այն հաճախ կարելի է հանդիպել ճանապարհների երկայնքով կամ քարերի արանքում։ Դարեր շարունակ այն օգտագործվել է քորի, էկզեմայի և մաշկի գրգռվածության դեմ։ Ժամանակակից գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճարմանդի տերևի արտաքին կիրառումն ապահովում է բորբոքային երևույթների մեղմացում՝ շնորհիվ դրա պարունակած ակտիվ կենսաբանական միացությունների։


Հիլիկի սերմի մզվածք

Հարուստ է վիտամին A-ով, B, C և E խմբի վիտամիններով, ինչպես նաև կալցիումով, ֆոսֆորով ու երկաթով։ Այն օգտագործվում է նույնիսկ ձիերի խնամքի միջոցներում՝ իր հակասեպտիկ, բայց չչորացնող հատկությունների շնորհիվ։ Հիլիկը մեղմացնում է մաշկի բորբոքումները և խթանում դրա վերականգնումը։


ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿիրառումՕգտագործե՛ք այս միջոցն ամեն օր առավոտյան և երեկոյան՝ մաշկը փափուկ և մաքուր դարձնելու համար: Ջրով մի փոքր նոսրացրե՛ք PURÈZ-ի Face wash gel-ը և նրբորեն մերսե՛ք դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածներում: Դրանից հետո պարզաջրե՛ք։ Օգտագործե՛ք PURÈZ-ի՝ դեմքի օրգանական խնամքի հետ միասին:
ՔաշN/B
ԲաղադրիչներAqua, Chondrus Crispus Powder, Fusel Wheat Bran/Straw Glycosides, Polyglyceryl-5 Oleate, Hedera Helix Leaf/Stem Extract*, Plantago Major Leaf Extract*, Equisetum Arvense Leaf Extract*, Trigonella Foenum-Graecum Seed Extract*, Glyceryl Caprylate, Glycerin , Coco-Glucoside, Lactic Acid, Caprylyl/Capryl Wheat Bran/Straw Glycosides, Disodium Cocoyl Glutamate, Citric Acid, Angustifolia Oil, Lavandula Hybrida Oil, Daucus Carota Sativa Root Extract*, Rosmarinus Officinalis Leaf Extract* Cupressus Sempervirens Oil, Decyl Glucoside, Alcohol, Sodium Cocoyl Glutamate, Cymbopogon Schoenanthus Oil, Juniperus Mexicana Oil, Melaleuca Alternifolia Leaf Oil, Propolis Cera, Cinnamomum Cassia Leaf Oil, Hippophae Rhamnoides Fruit Oil, Leptospermum Scoparium Branch/Leaf Oil, Origanum Majorana Leaf Oil* Ingredients from controlled organic cultivation** ingredient from aroma oils*** In certified natural cosmetics – such as Purèz – the term perfume means a 'mixture of different natural essential oils'. The same term in regular cosmetics means 'any possible blend of fragrances including synthetic and even toxic chemicals and/or fragrances'. We use only natural blends of essential oils in our products. No synthetic perfumes are added.The ICADA seal on PURÈZ products guarantees that the products and ingredients have not been tested on animals, and that none of the ingredients in our products come from animal tissue.

Գրել կարծիք

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիք թողնելու համար
Ծանուցում ...