Ողջու՜ յն և բարի գալուստ MoodMineral: Մենք ձեր անցաթուղթն ենք դեպի միջավայր, որտեղ ներկայացված են մաշկի խնամքի եվրոպական հայտնի ապրանքանիշեր: MoodMineral-ը նորաստեղծ ընկերություն է Հայաստանում, որն զբաղվում է դիմահարդարման, մարմնի, մաշկի, մազերի և եղունգների խնամքի համար նախատեսված բնական և հանքային, օրգանական, վեգանական և արդար արտադրանք: Մեր նպատակն է զարգացնել և ընդլայնել ընկերությունը` որպես բարձրորակ և էթիկական կոսմետիկայի առաջատար դիստրիբյուտոր հայաստանյան և տարածաշրջանային շուկայում, հասանելի դարձնել ձեզ արտադրանք, որն անպայման կսիրեք և որը կդառնա ձեր առօրյայի անբաժանելի մասը: Եկեք միասին ուսումնասիրենք բնական խնամքի անեզր աշխարհը:
MoodMineral-ի գաղափարախոսությունը
սեր և հարգանք ինքդ քո անձի և այլոց նկատմամբ
սեր և հարգանք բնության հանդեպ
Գաղափարախոսության հիմնադիր հետևորդները հավատում են սեփական անձի, դիմացինի, շրջապատի և բնության հանդեպ սիրուն: Նման ինքնաճանաչողությամբ, փոխազդելով հասարակության տարբեր անդամների վրա, կարելի է կերտել հաշտ և համերաշխ հասարակություն:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՍԻԼ
Մեր առաքելությունն է`
- ընդգծել մաշկի խնամքի միջոցների բնական բաղադրիչների կարևորությունը,
- հայկական շուկայում ապահովել բարձրորակ բնական, հանքային և բուսական կոսմետիկ և այլ միջոցներ` մարմնի, մաշկի, մազերի, եղունգների խնամքի և գեղեցկության համար,
- մարդկանց խրախուսել օգտագործել ավելի առողջ և կայուն գեղեցկության խնամքի միջոցներ`լայն ընտրության հնարավորության շնորհիվ,
- անհատին վստահություն ներշնչել և քաջալերել՝ ընդունելու իր բնականությունը,
- ընդգծել գեղեցկության բազմապիսիությունը` ներկայացված ապրանքների շնորհիվ:
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մենք պատկերացումներում աշխարհի ապագան գեղեցկության այնպիսի արտադրատեսակներն են, որոնք զերծ են վնասակար քիմիական նյութերից, ստեղծվում են առանց կենդանիների վրա դաժան փորձարկումների և հասանելի են բոլորին: Մեր հաճախորդների կարիքների շարունակական և խորը ըմբռնման միջոցով ձգտում ենք առավելագույնս դրական ազդեցություն ստեղծել մեր սիրելի մոլորակի վրա:
Բնական խնամքի ոլորտում հետագա ավելի լավ և կայուն արդյունքներ գրանցելու համար ձգտում ենք նաև դառնալ գեղեցկության արդար լուծումների առաջատար մատակարարը Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում:
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մենք ցանկանում ենք վերափոխել բնական գեղեցկության չափանիշները` առաջարկելով մաշկին համապատասխան և չվնասող արտադրատեսակներ: Այս նախաձեռնությունն սկսելով` գիտակցում ենք ողջ աշխարհում գեղեցկության պահպանման համար բարձրորակ, բնական և վեգան արտադրանքի անհրաժեշտությունը, արտադրանք, որը կհամապատասխանի մաքրության և մաշկի վրա դրական ազդեցության ամենաբարձր չափանիշներին:.
Մեր կայքում և ցուցասրահում ներկայացված ապրանքները պատրաստված են 100% մաքուր հանքանյութերից և բնական բաղադրիչներից՝ ապահովելով նույնիսկ ամենազգայուն մաշկի համար համապատասխան հարմարավետություն և առողջություն: Մենք հավատում ենք, որ գեղեցկությունը երբեք չի կարելի գնել առողջության հաշվին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու միջոցով: Մեր բոլոր առաջարկները պարունակում են բնական բաղադրիչներ` զերծ քիմիական նյութերից կամ սինթետիկ հավելումներից և պատրաստված են բարենպաստ պայմաններում: