Menu
Your Cart

Գաղտնիության քաղաքականություն

ՄՈՒԴ ԲՈՐԴ ՍՊԸ-ը գնահատում է ձեր վստահությունը` MoodMineral խանութ-սրահ կամ MoodMineral.am կայք («Կայք») այցելելիս: Մենք ամենայն պատասխանատվությամբ և հարգանքով ենք վերաբերվում ձեր տվյալներին: Մեր համակարգերը ստեղծվել են այնպես, որպեսզի ձեր տվյալները տեսանելի լինեն միայն ձեր պատվերի մեջ ներգրավված կողմերին և օգտագործվեն միայն ձեր պատվերն անհրաժեշտ պատշաճությամբ սպասարկելու համար: MoodMineral-ը երբեք իր հաճախորդների հասցեները չի տրամադրում կամ չի վաճառում երրորդ կողմերի: Ստորև բերված են լրացուցիչ մանրամասներ մեր գաղտնիության քաղաքականության և անվտանգության վերաբերյալ:


Այս Գաղտնիության քաղաքականություն («Քաղաքականություն») նկարագրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր անձնական տեղեկությունները, երբ մուտք եք Կայք, զանգահարում մեզ, փոստային կամ էլեկտրոնային նամակ ուղարկում կամ այցելում Խանութ-սրահ:


«Անձնական տվյալներ» ասելով նկատի ունենք տեղեկատվությունը, որը թույլ է տալիս մեզ ուղղակիորեն նույնականացնել ձեզ, օրինակ՝ ձեր անունը, հասցեն կամ էլեկտրոնային փոստի հասցեն («Տեղեկատվություն»):

Այս քաղաքականության մեջ «մենք» և «մեր» բառերով նկատի ունենք MOOD BOARD ՍՊԸ-ն (MOOD BOARD ՍՊԸ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք անցնել «Մեր մասին» բաժին), իսկ «դուք» նշանակում է ցանկացած անձ, ով այցելում է Կայք, զանգահարում մեզ հեռախոսով, փոստային կամ էլեկտրոնային նամակ  ուղարկում կամ այցելում մեր Խանութ-սրահ:


1. Անվտանգություն

MoodMineral բազմաթիվ միջոցներ է ձեռնարկում ձեր անձնական տվյալների պաշտպանության համար: Վստահեցնում ենք, որ տեխնիկապես մեր համակարգն արդիական է և անվտանգային առումով պատշաճ ապահովված, քանի որ մենք կիրառում ենք վկայագրեր, որպեսզի գաղտանգրենք ձեր սարքավորման և MoodMineral-ի միջև փոխացվող տվյալների թրաֆիքը: Մեր համակարգը պարբերաբար փորձարկվում է հավաստագրված փորձագետների կողմից: Ձեր տվյալները դիտվում են միայն այն անձանց կողմից, ովքեր պատասխանատու են ձեր պատվերի ճշգրիտ և պատշաճ մշակման համար:


2. Հավաքված (անձնական) տվյալները

Օգտվելով MoodMineral-ի ծառայություններից կամ գրանցելով ձեր տվյալները համակարգում` մենք որոշակի տեղեկատվություններ ենք պահանջում ձեզանից, որոնք օգտագործում ենք ձեր պատվերը մշակելու և ձեր պատվերի ընթացքի մասին ձեզ տեղեկացված պահելու համար: Երբ մասնակցում եք մեր հավատարմության ծրագրերին, ձեր տեղեկությունները օգտագործվում են միայն ծրագրի վերաբերյալ, ձեր հավատարմության մակարդակի և անձնական պարգևների մասին ձեզ տեղեկություններ ուղարկելու համար:


3. Առցանց գրանցում MoodMineral-ում 

Երբ պատվեր եք գրանցում, ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, բանկային և վճարման տվյալները պահանջվում են այն իրականացնելու և ձեր պատվերի ընթացքի մասին ձեզ տեղեկություն փոխանցելու համար: Երբ մասնակցում եք հավատարմության մեր ծրագրերին, ձեր անունն ու էլեկտրոնային հասցեն պահանջվում և մշակվում են՝ ձեզ հավատարմության ծրագրի մասին տեղեկացնելու համար: Մեկ անգամ հաշիվ ստեղծելով MoodMineral-ում` հաջորդ պատվերն իրականացնելիս այլևս կարիք չկա կրկին մուտքագրել մանրամասները: Այսպես առցանց գնումներ կատարելը MoodMineral-ում դառնում է ավելի հեշտ, արագ և ապահով:


Գնումներ կատարելիս հարմարավետության համար և  ձեր թույլատվությամբ պահպանում ենք ձեր պատվերի(ների) համար մուտքագրված տվյալները և բովանդակային մանրամասնությունները: Մենք օգտագործում ենք այդ տվյալները միայն ներքին՝ մեր վեբկայքի և տիրույթի օպտիմալացման համար: Այս տվյալները ջնջվում են 1 տարի հետո:


Տեղեկագիր

Եթե ​​դուք գրանցվել եք մեր շաբաթական/ամսական տեղեկագրին, մենք օգտագործում ենք ձեր էլեկտրոնային հասցեն՝ ձեզ հետ մեր հավաքածուի վերջին նորություններով կիսվելու, մեր ծառայությունների և հատուկ միջոցառումներ մասին ձեզ տեղեկացնելու համար: Այլևս հետաքրքրված չե՞ք, կարող եք հեշտությամբ չեղարկել բաժանորդագրությունը՝ օգտագործելով տեղեկագրի ներքևում գտնվող հղումը կամ ձեր անձնական` MoodMineral հաշվում տրված հնարավորությունը: 


MoodMineral-ի տեղեկագրերն ուղարկվում են էլեկտրոնային հասցեով ամիսը մեկ կամ երկու անգամ MoodMineral


MoodMineralհավատարմության ծրագիր

Եթե գրանցվեք MoodMineral հավատարմության ծրագրին (MoodMineral Inclusive), ձեր թույլատվությամբ` մենք կօգտագործենք ձեր անունը և էլեկտրոնային փոստի հասցեն՝ ծրագրի, հավատարմության ձեր մակարդակի և անհատական նվերների մասին տեղեկացնելու համար: 


MoodMineral

Կարծիք գրելու համար անհրաժեշտ է մուտք գործել վեբ խանութ՝ ձեր անձնական տվյալները մուտքագրելով: Կարծիքների տեղադրման ընթացակարգի մասին ավելին կարդալ կարող եք այստեղ: Կարծիք ներկայացնելիս կարող եք օգտագործել թե ձեր իսկական անունը, և թե կեղծանունը: Հորդորում են գրել ակնարկ միայն ձեր կողմից գնված ապրանքի/ների մասին:


Անձնական տեղեկատվության փոփոխություն

Համակարգ մուտք գործելիս կարող եք նաև փոխել ձեր անձնական տվյալները: Այն կարելի է անել նաև նամակ ուղարկելով info@moodmineral.am կամ օգտագործելով կայքում առկա կոնտակտային ձևը:


4. Քուքիներ կամ թխուկներ (Cookies)

MoodMineral օգտագործում է թխուկներ կամ քուքիներ` հաջորդ այցելության ժամանակ ձեզ և ձեր նախընտրությունները ճանաչելու համար: Քուքիները փոքր ֆայլեր են, որոնք պարունակում են տեղեկատվություն, որոնք պահվում են ձեր համակարգչում` ձեր բրաուզերի կողմից: Թխուկները տեղեկատվություն են տալիս մեզ ծառայությունների օգտագործման մասին՝ թույլ տալով անհրաժեշտության դեպքում օպտիմալացնել և բարելավել դրանք: Սա մեզ հնարավորություն է տալիս նաև պատկերացում կազմել մեր կայքում ձեր վարքագծի, այլ ոչ թե ձեր անձնական տվյալների մասին: Հնարավոր է ձեր բրաուզերի կարգավորումներն այնպես հարմարեցնել, որպեսզի մեր կայք այցելելիս այլևս քուքիներ չստանաք: Այնուամենայնիվ, քուքիներն անհրաժեշտ են կարգավորումներում պատվեր կատարելու համար:

Սեղմեք այստեղ՝ ձեր cookies կարգավորումները փոխելու համար:


5. Անվտանգություն

Շնորհակալություն MoodMineral-ին` որպես անվտանգ հարթակ ձեր առցանց գնումներում վստահելու համար: Այն արդարացված է, քանի որ մենք առաջարկում ենք անվտանգ միջավայր գնումների և վճարումների համար։ Վճարումների համար մենք համագործակցում ենք վստահելի պրովայդերի հետ:


6. Իրավունք

Տեղեկացված լինելու իրավունք

Դուք ունեք իրավունք մատչելի և թափանցիկ բացատրություն ստանալու, թե ինչպես ենք մենք մշակում ձեր անձնական տվյալները և ինչ իրավունքներ կարող եք օգտագործել այդ առումով: Այս գաղտնիության քաղաքականության մեջ մենք մանրամասնորեն բացատրել ենք, թե որ տվյալներն ենք հավաքագրում ձեզանից և ինչպես ենք դրանց հետ վարվում:


Մուտքի իրավունքը

Դուք իրավունք ունեք ցանկացած պահի մուտք գործել համակարգում ձեզ հասանելի տվյալների բաժին: Դուք կարող եք դիտել դրանք ձեր MoodMineral-ի ձեր անձնական հաշվում:


Ուղղման իրավունք

Դուք իրավունք ունեք ուղղել ձեր անձնական տվյալները, եթե դրանք սխալ են կամ հնացած, և/կամ լրացնել դրանք, եթե թերի են: Դուք կարող եք անել դա ցանկացած պահի` ձեր MoodMineral կայքի ձեր անձնական հաշվում: 


Առարկելու իրավունք

Դուք իրավունք ունեք առարկելու ձեր տվյալների մշակմանը, եթե համաձայն չեք, թե ինչպես են դրանք մշակվում մեր կողմից: Այս իրավունքը վերաբերում է այն տվյալներին, որոնք մենք օգտագործում ենք ուղղակի մարքեթինգի համար: Օրինակ, դուք կարող եք խնդրել մեզ դադարեցնել ձեր տվյալների օգտագործումը՝ ձեզ տեղեկագիր ուղարկելու համար: Բացի այդ, այս իրավունքը տարածվում է նաև այլ տվյալների վրա, որոնք մենք վերցնում ենք ձեզանից` ելնելով մեր օրինական շահերից: Օրինակ` կարող եք ընտրել, որպեսզի մենք մոռանանք և ձեր զննարկման և որոնման վարքագծի մասին տվյալները: Դուք կարող եք դա պահանջել հաճախորդների սպասարկման հնարավորության միջոցով:


Տվյալների մշակումը սահմանափակելու իրավունք

Դուք իրավունք ունեք պահանջել ձեր տեղեկատվության մշակման սահմանափակում: Սա նշանակում է, որ մենք կարող ենք պահպանել ձեր տվյալները, սակայն չօգտագործել դրանք: Այս իրավունքը գործում է մի քանի հանգամանքներում: Այս սահմանափակումը կիրառելու համար խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման ծառայության բաժին` +374 (55) 377 677 հեռախոսահամարով:


Ջնջման իրավունք (մոռացվելու իրավունք)

Դուք իրավունք ունեք պահանջել հեռացնել ձեր տվյալները: Երբ նման հարցում եք ներկայացնում, մենք հեռացնում ենք ձեզ հետ կապված բոլոր տեղեկությունները` բացառությամբ այն տեղեկատվության, որը մենք պարտավոր ենք կամ թույլատրված է պահպանել օրենքով: Նմանատիպ հարցում ներկայացնելու համար խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման ծառայության բաժին` +374 (55) 377 677 հեռախոսահամարով:


Բողոք ներկայացնելու իրավունք

Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել այն ձևի վերաբերյալ, որով մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները: Բողոքները կարող եք ներկայացվել հաճախորդների սպասարկման բաժին, որպեսզի կարողանանք օգնել ձեզ լուծել խնդիրը: Դա անելու համար խնդրում ենք նամակ ուղարկել tech@moodmineral.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարեք մեզ +374 (55) 377 677 հեռախոսահամարով:


Եթե ​​ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ունենալ մեր գաղտնիության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ info@moodmineral.am: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս գաղտնիության հայտարարությունը կարող է հարմարեցվել. ցանկացած փոփոխության մասին կհայտարարվի այս էջում:

This is the sticky Notification module. You can use it for any message such as cookie notices, special promotions, or any other important text.