
- Պահեստ: Առկա չէ
- Քաշ: 120.00
Շամպուն-օճառ՝ հարմարավետ և արդյունավետ խնամք մազերի համար: Շամպունի օճառաձև տարբերակն է՝ նախատեսված հատուկ մազերի խնամքի համար։ Այն, ինչպես և հեղուկ շամպունը, արդյունավետորեն մաքրում է մազերն ու գլխամաշկը, հաղորդում ծավալ և փայլ՝ առանց չորություն առաջացնելու։ Բացի այդ, այն շատ խնայողաբար է օգտագործվում․ մեկ շամպուն-օճառը համարժեք է երեք շիշ շամպունի։
Ժոժոբա և մեղր՝ նորմալից յուղոտ մազերի համար։
Ծաղիկներից և բույսերի ընձյուղներից հավաքած նեկտարը մեղուները խառնում են իրենց թքագեղձերի ֆերմենտներին և օգտակար բակտերիաներին։ Այս բնական գործընթացի և գոլորշիացման շնորհիվ ստացվում է մեղր՝ խոնավեցնող մի բաղադրիչ, որն ի վիճակի է պահելու և ներգրավելու խոնավությունը մաշկում և մազերում։
Ժոժոբայի յուղը դանդաղեցնում է մաշկի բնական յուղի՝ սեբումի արտազատումը, որը հիանալի խոնավեցնող է գլխամաշկի համար։ Այս շամպուն-օճառն ունի մեղրի նուրբ բույր, հանգստացնող ազդեցություն և դարձնում է մազերն ու մաշկը փափուկ և առաձգական։ Իդեալական ընտրություն է նորմալից դեպի յուղոտ մազերի խնամքի համար։
| ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| Կիրառում | Թրջե՛ք ձեր ձեռքերը և շփե՛ք օճառ-շամպունը ձեր ափերով: Փրփուրը քսե՛ք մազերին և մանրակրկիտ պարզաջրե՛ք։ Օճառ-շամպունը պահե՛ք չոր տեղում։ |
| Մազերի տեսակը | Հարմար է նորմալ և յուղոտ մազերի համար: |
| Պարունակություն/Չափ | 80գր |
| Բաղադրիչներ | sodium coco-sulfate, citric acid, sodium c12-18 alkyl sulfate, cetearyl alcohol, butyrospermum parkii butter*, aqua, perfume, mel*, simmondsia chinensis seed oil*, helianthus annuus seed oil*, sodium cocoyl glutamate, lecithin, guar hydroxypropyltrimonium chloride, aloe barbadensis leaf powder*, daucus carota sativa root extract*, rosmarinus officinalis leaf extract*, sodium cetearyl sulfate, vegetable oil, coco-glucoside, glyceryl oleate, sodium chloride, limonene, linalool*from organic farming**of natural origin99% natural origin |

-200x120w.jpg)





