
- Պահեստ: Առկա է
- Քաշ: 166.00
3-ը 1-ում սկրաբ-դիմակ՝ հարստացված օրգանական արևածաղկի յուղով, կատարունու մզվածքով և ծիրանի կորիզի մանրացված փոշով: Այս բազմաֆունկցիոնալ սկրաբ-դիմակը՝ հարստացված բնական և նուրբ բաղադրիչներով, հարմար է բոլոր տեսակի մաշկերի համար՝ ներառյալ զգայուն մաշկը։
Ծիրանի կորիզի մանրացված փոշին նրբորեն հեռացնում է մահացած բջիջները՝ նախապատրաստելով մաշկը սնուցող ակտիվ նյութերի արդյունավետ ներծծմանը։ Մաշկը մաքրելուց հետո օրգանական բուսայուղերի խառնուրդը խորը խոնավեցնում և սնուցում է մաշկը՝ վերադարձնելով նրա թարմությունն ու փափկությունը։
Նուրբ շրջանաձև շարժումներով մերսեք դեմքի և վզի հատվածը, ապա թողեք դիմակը 15 րոպե։ Լվացեք մաքուր ջրով և նրբորեն չորացրեք դեմքը։ Օգտագործելուց հետո ձեր մաշկը մնում է մաքուր, հարթ և մետաքսյա փափկությամբ՝ շնորհիվ ժոժոբայի օրգանական յուղի, որն ունի խոնավեցնող հատկություններ, հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք էլ պաշտպանում են մաշկը վաղաժամ ծերացումից։
PURÈZ օրգանական սկրաբ-դիմակի հիմնական բաղադրիչներն են՝
Մանուկայի յուղ
Մանուկայի յուղը հայտնի է իր հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային հատկություններով։ Այն իդեալական է մաշկային գրգռվածության, բորբոքման կամ մաքրության խանգարման դեպքում՝ նվազեցնելով բակտերիալ վարակների առաջացման հավանականությունը։
Չիչխանի յուղ
Խոնավեցնող հատկությունների շնորհիվ փափկեցնում է մաշկը, հաղորդում հարթ և երիտասարդ տեսք։ Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։
Կատարունու մզվածք
Օրգանական կատարունու մզվածքը սնուցում, խոնավեցնում, հանգստացնում է մաշկը, ունի հակաբորբոքային ու վերականգնող հատկություններ։ Այն իդեալական բաղադրիչ է հասուն կամ գրգռված մաշկի խնամքի համար։
Կաոլինային կավ
Կաոլինը հարուստ է հանքանյութերով՝ երկաթով, մագնեզիումով, կալցիումով, նատրիումով և ցինկով։ Այս կավը հագեցած է սննդարար նյութերով, քաշում է մաշկի ավելորդ յուղայնությունը, մաքրում է ծակոտիները և հեռացնում է մահացած բջիջներն ու աղտոտումները՝ միաժամանակ խթանելով արյան շրջանառությունը։
Ծիրանի կորիզի փոշի
Մանրացված փոշու տեսքով ծիրանի կորիզն ապահովում է նուրբ սկրաբի արդյունք։ Այն մեղմ կերպով հեռացնում է մաշկի մահացած բջիջները և խթանում նոր՝ առողջ և երիտասարդ տեսքով բջիջների վերարտադրությունը։
| ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| Կիրառում | Քսե՛ք PURÈZ Scrub & Mask-ը մաքրված դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածներին։ Կարող եք թեթև, շրջանաձև շարժումներով մերսել սկրաբ քսուքը դեմքին և պարանոցին։ Այնուհետև թողե՛ք՝ մնա 15 րոպե, ապա լվացե՛ք մաքուր ջրով և չորացրե՛ք ձեր դեմքը: Կարող է օգտագործվել շաբաթը երկու անգամ՝ որպես տնային պայմաններում դեմքի խնամքի մաս: |
| Քաշ | 1000գր |
| Բաղադրիչներ | Aqua, Kaolin, Cetearyl Alcohol, Sodium Cetearyl Sulfate, Cetyl Alcohol, Parfum, Salicylic Acid, Algin, Citric Acid, Simmondsia Chinensis Seed Oil*, Lactic Acid, Limonene*, Ascorbyl Palmitate, Canarium Luzonicum Gum Nonvolatiles, Potassium Sorbate, Sodium Benzoate, Hippophae Rhamnoides Fruit Oil, Melaleuca Alternifolia Leaf Oil, Juniperus Mexicana Oil, Leptospermum Scoparium Branch/Leaf Oil, Lavandula Hybrida Oil, Linalool*, Quartz, Prunus Armeniaca Seed Powder, Glycerin, Helianthus Annuus Seed Oil*, Bentonite, Origanum Majorana Leaf Oil, Citronellol*, Ormenis Multicaulis Flower Oil, Calendula Officinalis Flower Extract*, Tocopherol, Daucus Carota Sativa Root Extract*, Rosmarinus Officinalis Leaf Extract**Components from controlled organic cultivation** component of aroma oils*** In certified natural cosmetics – such as Purèz – the term perfume means a 'mixture of different natural essential oils'. The same term in regular cosmetics means 'any possible mix of fragrances including synthetic and even toxic chemicals and/or fragrances'. We only use natural blends of essential oils in our products. No synthetic perfumes are added.The ICADA quality mark on PURÈZ products guarantees that the products and ingredients are not tested on animals, and that no ingredient in our products is derived from animal tissue. |

-200x120w.jpg)




/PURÈZ%20Deep%20Cleansing%20Milk%20(for%20face%20%20eyes)-190x190.jpg)
