





NIKA
AMD 85,000
- Պահեստ: Առկա է
- Քաշ: 706.00
Հասանելի տարբերակներ
Վերապրիր անսովորը՝ բացահայտելով բացառիկի հմայքը NIKA-ի հետ։ Սա հավաքածուի առաջին բույրն է, որը մարմնավորում է հիմնադիր Նիկայի ազատության, ուժի և ստեղծարարության ոգին։ Բույրը համարձակ է, հմայիչ ու անմոռանալի։ Ստեղծված է էկոլոգիապես մաքուր բաղադրիչներով․ հմայիչ ծխային և խորհրդավոր ծխախոտի նոտաները ներդաշնակորեն միաձուլվում են պատչուլիի զգայական ու գայթակղիչ շեշտադրումներին։ NIKA-ն յուղային հիմքով օծանելիք է, ինչի շնորհիվ այն պահպանում է իր բույրը ավելի քան ութ ժամ՝ ապահովելով երկարատև վայելք։
Շքեղ փաթեթավորումը և իտալական նրբագեղ ապակին NIKA-ն դարձնում են իդեալական նվեր սիրելիների համար կամ հիանալի շքեղություն՝ հենց ձեզ համար։
| ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| Բույրի շերտեր | Վերին նոտաներն են՝ Ծխախոտի տերևներ,Կծու Նոտաներ, Վանիլ, հնդկական ճանդան(սանդալափայտ)։ Միջին կամ սրտի նոտաներն են՝ Տոնկա լոբի, ծխախոտի ծաղիկ, Վանիլ, Կակաո, գուայակ։ Հիմնական նոտաներն են՝ չրեր, փայտային նոտաներ, ուդ (փայտ)։ |
| Ինչպես օգտագործել | Օծանելիքը կիրառե՛ք այն հատվածներում, որտեղ լավ եք զգում ձեր սրտի բաբախյունը, օրինակ՝ դաստակին և պարանոցին: Անհրաժեշտության դեպքում կարող եք օծանելիք ցանել հագուստի վրա․ դա կօգնի, որ բույրն ավելի երկար պահպանվի։ Օծանելիքի (պարֆյումային ջուր= հարդարաջուր), պարֆյումային յուղի և պարֆյումի դեպքում այն տարածել միայն մաշկի վրա, քանի որ յուղերը մաշկի վրա են պահպանում բույրը: Օդեկոլոնը և սովորական հարդարաջուրը կարելի է ցանել հագուստի վրա։ Նշում․ եթե օծանելիքն ունի ուժեղ գունային խտություն, մի՛ ցանեք այն բաց գույնի հագուստի վրա: |
| Պարունակություն/Չափ | 100մլ |
| Բաղադրիչներ | ՍՊԻՐՏԻ ԴԵՆԱՏՈՒՐԱՏ, ՊԱՐՖՅՈՒՄ (ՕԾԱՆԵԼԻՔ), ՋՈՒՐ, ԷԹԻԼՀԵՔՍԻԼ, ՄԵԹՕՔՍԻՑԻՆՆԱՄԱՏ, ԲՈՒՏԻԼ, ՄԵԹՕՔՍԻԴԻԲԵՆԶՈԻԼՄԵԹԱՆ, ԷԹԻԼՀԵՔՍԻԼ, ՍԱԼԻՑԻԼԱՏ, ԼԻՆԱԼՈԼ, ԷԳԵՆՈԼ, ԲՈՒՏԻԼԱՑՎԱԾ հԻԴՐՈՔՍԻՏՈԼՈՒՈԼ, ԲԵՆԶԻԼ ՍՊԻՐՏ, ՑԻՆՆԱՄԱԼ, ԼԻՄՈՆԵՆ, ԳԵՐԱՆԻՈԼ, ԿՈՒՄԱՐԻՆ, ՑԻՏՐԱԼ, ՖԱՐՆԵԶՈԼ, ԻԶՈԷՎԳԵՆՈԼ, ՑԻՆՆԱՄԻԼ, ԲԵՆԶԻԼ, ԲԵՆԶՈԱՏ: |

-200x120w.jpg)





