





BALI 18
AMD 85,000
- Պահեստ: Առկա է
- Քաշ: 706.00
Հասանելի տարբերակներ
Բալիի սրտում՝ առաջին սիրո երանության պահին, Նիկան բացահայտեց մայրության սպասվող հրաշքը։ Նրա սիրտը շոյվեց նոր, կախարդական սիրո մի հույզով, որը հավերժ մնում է հոգու խորքերում՝ որպես լուռ հիշողություն։
BALI 18 բույրը ստեղծված է հենց այդ զգացողությունն ամփոփելու համար։ Ներոլիի նրբաճաշակ թարմությունը և բերգամոտի մեղմ ցոլքը միահյուսվում են նարնջի ծաղկի կանացիությամբ ու հազվագյուտ ծագման ցիվետի խորությամբ՝ ստեղծելով բույրային սիմֆոնիա, որը հիշեցնում է արևի ջերմ շողը։
BALI 18-ը բույր է գարնան և ամառվա համար՝ լուսավոր, հիասքանչ և կենսուրախ։ Այն ասես արևի հեղուկ շող լինի՝ փակված շշի մեջ։
| ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| Բույրի շերտեր | Վերին նոտաներն են՝ Ներոլի, Բերգամոտ,Համեմ, Հնդկական Պաչուլի, Վարդագույն Պղպեղ, Մանուշակ։ Միջին կամ սրտի նոտաներն են՝ Նարնջի ծաղիկ,Հասմիկ կամ Նազվարդ, Ցախակեռաս, Բուլղարական վարդ,Հիրիկ։ Հիմնական նոտաներն են՝ Կարամել, Վանիլ, Մուշկ, Ցիվետա, Ամալֆիի կիտրոն։ |
| Ինչպես օգտագործել | Օծանելիքը կիրառե՛ք այն հատվածներում, որտեղ լավ եք զգում ձեր սրտի բաբախյունը, օրինակ՝ դաստակին և պարանոցին: Անհրաժեշտության դեպքում կարող եք օծանելիք ցանել հագուստի վրա․ դա կօգնի, որ բույրն ավելի երկար պահպանվի։ Օծանելիքի(պարֆյումային ջուր), պարֆյումային յուղի և պարֆյումի դեպքում այն տարածել միայն մաշկի վրա, քանի որ յուղերը մաշկի վրա են պահպանում բույրը: Օդեկոլոնը և սովորական պարֆյումային ջուրը կարելի է ցանել հագուստի վրա։ Նշում․ եթե օծանելիքն ունի ուժեղ գունային խտություն, մի՛ ցանեք այն բաց գույնի հագուստի վրա: |
| Պարունակություն/Չափ | 10մլ,100մլ |
| Բաղադրիչներ | ՍՊԻՐՏԻ ԴԵՆԱՏՈՒՐԱՏ, ՊԱՐՖՅՈՒՄ (ՕԾԱՆԵԼԻՔ), ՋՈՒՐ, ԷԹԻԼՀԵՔՍԻԼ, ՄԵԹՕՔՍԻՑԻՆՆԱՄԱՏ, ԲՈՒԹԻԼ, ՄԵԹՕՔՍԻԴԻԲԵՆԶՈԻԼՄԵԹԱՆ, ԷԹԻԼՀԵՔՍԻԼ, ՍԱԼԻՑԻԼԱՏ, ԼԻՆԱԼՈԼ, ԷՎԳԵՆՈԼ, ԲՈՒՏԻԼԱՑՎԱԾ հԻԴՐՈՔՍԻՏՈԼՈՒՈԼ, ԲԵՆԶԻԼ ՍՊԻՐՏ, ՑԻՆԱՄԱԼ, ԼԻՄՈՆԵՆ, ԳԵՐԱՆԻՈԼ, ԿՈՒՄԱՐԻՆ, ՑԻՏՐԱԼ, ՖԱՐՆԵԶՈԼ, ԻԶՈԷՎԳԵՆՈԼ, ՑԻՆՆԱՄԻԼ, ԲԵՆԶԻԼ, ԲԵՆԶՈԱՏ |

-200x120w.jpg)





